Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման մեր տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն. Պուտին

Եթե Կիևն ու նրա հովանավորներն ընդունեն կարգավորման ռուսական տարբերակը, ռազմական գործողություններն անհապաղ կդադարեցվեն, մարդկային կյանքերը չեն կորի և կսկսվեն բանակացություններ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Հիշեցնեմ, որ հունիսի կեսերին մենք ներկայացրինք կարգավորման մեկ այլ տարբերակ, որը, եթե ուկրաինական կողմը, և ամենակարևորը նրա արևմտյան հովանավորները, պատրաստ լինեին ընդունել, թույլ կտա բառացիորեն անմիջապես, անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, փրկել մարդկային կյանքեր և սկսել բանակցությունները»,- ելույթի ժամանակ ասել է Պուտինը:

Նշենք, որ հունիսին առաջարկված տարբերակը ներառում է ուկրաինական զորքերի դուրսբերումն ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետություններից, Խերսոնի և Զապորոժիեի մարզերից, այդ տարածքները ռուսական ճանաչելը, Արևմուտքի պատժամիջոցների չեղարկումը, Ուկրաինայի չեզոք՝ ՆԱՏՕ-ից դուրս և ապամիջուկային կարգավիճակի ապահովումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031