
«Հայաստանի բոլոր խնդիրների պատճառը մեկն է՝ ադրբեջանի «հայկական» ռազմավարը, трофей-ը ի դեմս հայաստանի իշխանությունների»․ Վլադիմիր Մարտրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Փաստացի Ալիևը ըստ իրեն դեռևս ժամանակավոր Հայաստան կոչվող տարածքում, որը ըստ իրեն առաջիկայում դառնալու է «արևմտյան ադրբեջան» պետք է
1. Փոխի սահմանադրությունը
2 Ապահովի արևմտյան ադրբեջանի համայնքի վերադարձը
3.Ընդունի գրավյալ տարածքների ադրբեջանական լինելը
4. Հրաժարվի միջազգային տարբեր ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված բոլոր հայցերից:
Բայց այդ ամենն անձամբ չի անելու, այլ ունի ներքին քաղաքական трофей (ռազմավար) ով էլ ըստ Ադրբեջանի կողմից կազմված փաստաթղթի կատարելու է այդ ամենը:
Եթե մի կողմ նետենք իշխանական ողջ սուտն ու մանիպուլյացիան, ֆեյքակրատիան, մեկնաբանություններն ու քաղաքական աղանդավորական քարոզը և թողնենք իրադարձությունների և իրողությունների վերլուծության արդյունքն ու չոր նստվածքը ապա պատկերը հետևյալն է:
Հայաստանի տառացիորեն բոլոր խնդիրների, հակասությունների, դժբախտությունների, ներքին թշնամությունների, արտաքին պարտությունների ու երկրի պատվազրկման պատճառը մեկն է և միակը՝ ադրբեջանի «հայկական» ռազմավարը, трофей-ը ի դեմս հայաստանի իշխանությունների»: