 
                        Բայդենը հայտարարել է, որ շարունակելու է մասնակցել նախագահական մրցարշավին
 
                                    ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել համախոհների հետ, որտեղ հասկանալ է տվել, որ մտադիր չէ դուրս գալ նախագահական մրցապայքարից։
Այդ մասին հաղորդել է CBS հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրների։
Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ Բայդենը խոստովանել է, որ վերջերս դժվարությունների է հանդիպել, սակայն ընդգծել է, որ մտադիր է շարունակել պայքարել վերընտրվելու համար և պատրաստվում է նոյեմբերին հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Ինչպես CBS-ին հայտնել է Ներկայացուցիչների պալատի աղբյուրը, 25 դեմոկրատ օրենսդիրներ առաջիկա օրերի ընթացքում մտադիր են հրապարակել ուղերձ՝ ընտրություններից Բայդենին հանելու կոչով:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        