
Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով

Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը, սակայն թուրք առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի օրը բանակցություններ են վարել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում։
«Ոչ, դա հնարավոր չէ», – ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանը միջնորդ դառնա Ուկրաինայի հարցով բանակցություններում։
Կրեմլի ներկայացուցիչը հաստատել է, որ Աստանայում երկու առաջնորդների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի թեման։
«Քննարկվել է, այո»,- պատասխանեց նա