Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց 1944 թվականի ամոթալի բիծը. Էրդողան

«Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած հզոր աջակցությունը մեր երկրի խղճից ջնջեց 1944 թվականի Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը, երբ Անկարան խորհրդային իշխանություններին էր հանձնել ադրբեջանցի եղբայրների խմբին, որոնց անմիջապես գնդակահարել էին»։ Այս մասին Անկարայում կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Թուրքական պետության ղեկավարը 176 ադրբեջանցիների մահապատիժն անվանել է ողբերգություն, որի մեղավորն այն ժամանակ իշխանության ղեկին գտնվող Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունն էր։

«Մեր ժողովուրդը 76 տարի շարունակ իր սրտում է կրել Բորալթանի ողբերգության դառնությունը։ Ադրբեջանին աջակցության շնորհիվ՝ թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի կրկնություն»,- ասել է Էրդողանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031