Բահչելին դատապարտել է UEFA-ի՝ թուրք ֆուտբոլիստի նկատմամբ հետաքննություն սկսելու որոշումը
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» առաջնորդ Դևլեթ Բահչելին անդրադարձել է UEFA-ի կողմից Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ընտրանու անդամ Մերիհ Դեմիրալի նկատմամբ սկսված հետաքննությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Բահչելիի սոցցանցում կատարած գրառմամբ խոստորեն դատապարտել է UEFA-ի կողմից կայացված նման որոշումը՝ դա համարելով «ծայրաստիճան կողմնակալ և սխալ»:
«Մերիհ Դեմիրալը, ով իր խփած գոլով և երեկ երեկոյան ունեցած իր ֆուտբոլային խաղով արժանացավ մեր ազգի գնահատանքին և արդարացի գովասանքին, իր գոլային ուրախությունը կիսեց գորշ գայլի նշանով, որն էլ խանգարեց մեր ներսում և դրսում առկա բազմաթիվ հիվանդ շրջանակների՝ այսպիսով պատրվակ դառնալով տարբեր փնտրտուքների և հայտարարությունների համար։ ՈՒԵՖԱ-ի մասնակցությունն այս չար քարավանին չափազանց սխալ է»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Euro 2024»-ի 1/8-րդ երզափակչում Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականը հաղթել էր Ավստրիայի ֆուտբոլային ընտրանուն: Այս խաղի ընթացքում գոլ հեղաինակած Դեմիրալը, այն նշելիս, ցույց էր տվել թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը: