Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են հրադադարի համաձայնագրի կնքմանը. CNN

Իսրայելը և պաղեստինյան ​​ՀԱՄԱՍ շարժումը, հավանական է, մոտեցել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնագրի կնքմանը։ Այդ մասին գրել է CNN հեռուստաալիքը։

Նշվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ն, ըստ երևույթին, «շրջանակային համաձայնագրի կնքման շեմին են»։ Ինչպես նշում է աղբյուրը, հրեական պետությունը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ի վերջին պատասխանը կողմերին թույլ կտա սկսել մանրամասն բանակցություններ համաձայնության հասնելու համար։ Սակայն CNN-ն ընդգծում է, որ գործարքի ճակատագիրը դեռ որոշված ​​չէ։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը և «Մոսադ» հետախուզական ծառայությունը հրապարակել են համատեղ հայտարարություն, որտեղ ասվում է, որ իսրայելական կողմը միջնորդների միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների պատասխանը պատանդների վերաբերյալ գործարքի շուրջ։

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել էր Գազայի հատվածում խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնագրի նոր նախագծի պայմանները, որը բաղկացած է երեք փուլից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031