Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում սկսվել են խորհրդարանական ընտրությունները

Մեծ Բրիտանիայում շուրջ 40 հազար ընտրատեղամասեր են բացվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման համար։ Դրանք կաշխատեն մինչև ժամը 22:00-ն (Երևանի ժամանակով 01:00-ն):

Քվեարկության արդյունքներով կբաշխվեն Համայնքների պալատի՝ խորհրդարանի ստորին պալատի 650 մանդատները, իսկ այն կուսակցությունը, որը կհավաքի տեղերի մեծամասնությունը, իրավունք կունենա կազմել կառավարությունը։

Հարցումների համաձայն՝ Լեյբորիստական ​​կուսակցությունը, որը գլխավորում է 61-ամյա Քիր Սթարմերը, կարող է տանել խորհրդարանական ընտրություններում ամենամեծ հաղթանակը մոտ 200 տարվա ընթացքում: Նույն հարցումների համաձայն՝ իշխող Պահպանողական կուսակցությունն, ըստ որում, կկորցնի ներկայում ունեցած մանդատների գրեթե 70%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս