Բաժիններ՝

Թուրքիայում Հայոց ցեղասպանություն տերմինն օգտագործելու համար դատապարտված լրագրողներն արդարացվել են

Թուրքիայում արդարացվել են թուրքական ընդդիմադիր «bianet» լրատվականի կայքում հրապարակված «Հայոց ցեղասպանության մասին համաշխարհային մամուլի գլխագրերը» խորագրով գրքի ծանոթագրության համահեղինակներ Էլիֆ Աքգյուլ և Հալուք Քալաֆաթը, հայտնում է Ermenihaber.am-ը:

Լրագրողները մինչև ձերբակալությունը թեմայի շուրջ լուրեր էին հրապարակում և աշխատում «bianet»-ում: Այդ լուրերի պատճառով էլ նրանց նկատմամբ «Թուրք ազգի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել:

Լրագրողները 2015-ին, 2018-ին և 2019-ին հրապարակված ընդհանուր առմամբ 6 լուրում օգտագործված բառապաշարի համար էին մեղադրվել:

Նշվում է, որ հուլիսի 2-ին տեղի ունեցած լսումներում, որտեղ և արդարացվել են լրագրողները, Աքգյուլն ասել է, որ ինքը դատարանում է պարզապես մի գրքի ծանոթագրություն գրելու համար:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031