#ՀԻՄԱ. ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՅԻ ԱՄԵՆՇԱԲԱԹՅԱ ԲՐԻՖԻՆԳԸ. #ՈՒՂԻՂ
Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի միջև, այս մասին Հաջիևը գրել է X սոցիալական ցանցում։
Պետք է առաջնորդվել ՀՀ շահերով, այլ ոչ թե «գլադիատոր» դառնալ օտարների ձեռքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը օգոստոսի 31-ին ԱՄՆ-ում անցկացվող G20-ի միջոցառման շրջանակում հանդիպել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին։
Ես խնդրում եմ ինձ չդիմել այդ կնոջ հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով, և ինչ-որ պահից ես դադարել եմ հետևել նրա հայտարարություններին ու ձևակերպումներին։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Մայրաքաղաքում տեղադրվեց COP17-ի գալուստը խորհրդանշող ևս մեկ խորհրդանիշ՝ համաժողովի մեկնարկի հետհաշվարկի թիթեռը, հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Առաջիկա օրերին դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները ապրանքներ են գնել հայկական ընկերություններից։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
TRIPP նախագծի շրջանակում շինարարական աշխատանքները կարող են սկսվել հաջորդ տարվա գարնանը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանցի գործընկերները պատրաստ են քննարկել Հայաստանից դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցերը։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Կգա ժամանակ, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան կդառնա տեխնիկական գործընթաց։ Այս մասին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Թուրքիայում հուլիսին գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0․5 տոկոսային կետով և կազմել 8․1 տոկոս։ Նախորդ ամսում՝ հունիսին, այս ցուցանիշը կազմում էր 7․6 տոկոս։
Financial Times-ը նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թույլատրել Ուկրաինային Starlink-ն օգտագործել ՌԴ-ի դեմ հարվածների համար։
Երկաթուղիների հարցով լուծում կգտնվի, և այն կլինի այնպիսին, որ թե՛ Հայաստանը շահի, թե՛ ռուս ընկերները չնեղանան։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանը, ըստ էության, իրավական, տնտեսական, քաղաքական առումներով ավելին է քան ռազմավարական գործընկերը, մենք ունենք այնպիսի պայմանագրեր, որոնք մեզ դարձնում են դաշնակիցներ, որը ավելին է քան ռազմավարական գործընկերը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանի և Հայաստանի գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների շահերին։ Այս մասին ասել Է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Վեստի»-ին տված հարցազրույցում։
ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԱՌԱՐԿԱ. թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Վերջերս ունեցանք շատ հաջողված գործարար համաժողով Կարսում, Հայաստանից գնացել էր պատկառելի բիզնես պատվիրակություն, թուրքական կողմի առաջարկով և մեր ցանկությամբ, մենք մեծ հաճույքով համաձայնեցինք, պլանավորում ենք մյուս գագաթնաժողովը Հայաստանում հոկտեմբերի սկզբին տեղի կունենա։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում, կքննարկեն երկկողմ օրակարգի հարցերը: Սպասվող հանդիպման մասին «Вести»-ին տված մեկնաբանության մեջ խոսել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսրայելն ու Հունաստանը ստորագրել են 3 մլրդ եվրոյի զենքի գործարք, որը խոշորագույնն է երկկողմ հարաբերությունների պատմության մեջ։ Այդ մասին հաղորդել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարությանը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է:
2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին հաջորդած տասնմեկ շաբաթների ընթացքում վարչապետ Փաշինյանի կառավարությունը ձերբակալել կամ մեղադրանք է առաջադրել նախկին նախագահի, բերման է ենթարկել երկրորդ նախկին նախագահի, կալանավորել է առաջինի ավագ որդուն, պետականացրել է երկրի խոշորագույն մասնավոր ընկերությունը և երկու ամսով կալանավորել ճանաչված հասարակական գործչի՝ հետագայում նրան ազատ արձակելով առանց որևէ խափանման միջոց կիրառելու։ Այս ամենին զուգահեռ, նույն շաբաթվա ընթացքում, կառավարությունը խորհրդարանում հայտարարել է Եւրոպական միությանն անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության մասին՝ չնայած անդամակցության հեռանկարների անորոշությանը։
Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը, որը Փենսիլվանիայում գրանցված ոչ առևտրային կազմակերպություն է, վերանվանվել է 2023 թվականին՝ աջակցելու նրանց, որոնք գտնվում են ցեղասպանության և զանգվածային այլ ոճրագործությունների զոհ դառնալու վտանգի առաջ:
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու Մոսկվա ժամանելու և այստեղ բանակցություններ անցկացնելու հրավերը շարունակում է ուժի մեջ մնալ։ Այս մասին «Известия»-ի հետ զրույցում օգոստոսի 31-ին հայտնել n Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները հանդիպում են անցկացրել Էշվիլում:
Թուրքիայի Սննդի և վերահսկողության գլխավոր տնօրեն Էրսին Դիլբերը Մոսկվայում հանդիպել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ։
Հայաստանում գործող իշխանությունը խախտեց տարիներ շարունակ պահպանվող լուռ տաբուն՝ չհետապնդել նախկին ղեկավարներին։ Գլխավոր պատճառներից մեկն այն է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները, մարմնավորում են գաղափարախոսություն, որից Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վճռականորեն հրաժարվել է. կարծում է Ռուսաստանի ԱԳՆ-ի ՄԳԻՄՕ միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, «Международная аналитика» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովը։
Լավ, մանրամասն և կառուցողական հեռախոսազրույց եմ ունեցել Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Մինչ հայաստանյան քաղաքական, փորձագիտական շրջանակները սպասում են ՇՀԿ հարթակում՝ մասնավորապես, Ղրղըզստանի Բիշքեկ քաղաքում սպասվող Փաշինյան-Պուտին հանդիպմանն ու արդեն հայտարարված խնդրահարույց հարցերի քննարկմանը, ՌԴ նախագահը շնորհավորել է կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան 72-րդ տարեդարձը:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձր է գնահատել Իլհամ Ալիևի դիրքորոշումը, նրա ցավակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Իրանին տրամադրված մարդասիրական օգնությունը։