Սա Չինաստանի նախագահի առաջին այցն է Եգիպտոս մեկ տասնամյակի ընթացքում և առաջին այցը տարածաշրջան 2022 թվականին Սաուդյան Արաբիա այցելելուց հետո։ Աս-Սիսին վերջին տարիներին մի քանի անգամ այցելել է Չինաստան։
Այս տարի օգոստոսին Եվրոպական Միությունը հրապարակեց «Աշխարհում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության» 2025 թվականի զեկույցը (2025 Human Rights and Democracy in the World), որը բավարար ուշադրության չարժանացավ Հայաստանում, գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ինքնաթիռը Ղրղզստան կատարած պաշտոնական այցից վերադառնալիս արտակարգ վայրէջք է կատարել Ռաշտ քաղաքում։
Ժամը 03:41-ին «ALSU»-ի նավապետը Նավերի երթևեկության ծառայությունների կենտրոնին հայտնել է, որ մոտավորապես ժամը 03:15-ին բախվել է իրեն անհայտ նավի։
Պերուի կառավարությունը որոշել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ: Այս մասին հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը` մեղադրելով Իսլամական Հանրապետությանը Մերձավոր Արևելքում «հակամարտությունները սրելու» համար: «Պերուի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության հետ», – ասվում է հայտարարության մեջ: Գերատեսչությունը պարզաբանել է, որ այդ քայլը կապված է, մասնավորապես, Մերձավոր Արևելքում ստեղծված […]
Թեհրանը հարված է հասցրել նաև Հորդանանում ԱՄՆ-ի «Արքայազն Հասան» ավիաբազային (տեսանյութ 2). խոցվել են ԱԹՍ-ների անգարներ, RQ -4 և MQ -9 դրոնների մի մասը, կան զոհեր:
Մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի վրա խոցվել է 130 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որից 10-ը՝ Մոսկվայի վրա։
ԱՄՆ-ն և Իրանը սեպտեմբերի 1-ի երեկոյան կրկին նոր հարվածներ են հասցրել իրար։ Իրանում կան զոհեր և վիրավորներ։
Հնարավորի վնասների և զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան։
Դեպքից անմիջապես հետո Ադրբեջանի արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների համապատասխան ուժերը՝ ներքին գործերի նախարարության և Գերանբոյի շրջանի գործադիր իշխանության հետ համագործակցությամբ, ձեռնարկել են անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ։
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ տրանսպորտի ոլորտում։
Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ։ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնել են հանգիստ մթնոլորտում շարունակել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ՀՀ-ի մասնակցության և Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումների շուրջ երկխոսությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է РИА Новости-ն։
Հայաստանը չի կարող միաժամանակ լինել Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այս ամենը սկսվեց Ղարաբաղի խնդիրներից։ Այս մասին Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքներով լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ուղղակի ապշած եմ. ամենաքստմնելի ոճրագործին՝ Նաիրի Հունանյանին անգամ այդպես չեն ձերբակալել
Եվրոմիության ավելի քան 10 երկիր պատրաստ է մարդկային ու նյութական ռեսուրսներ տրամադրել Լիբանանի զինված ուժերին խորհրդատվություն և պատրաստություն ապահովող նախատեսվող առաքելությանը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը, փոխանցում է Reuters-ը։
Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ։ Այս մասին իրանական ԶԼՄ-ները՝ հրապարակելով հրթիռային արձակումների կադրերը։ Սա տեղի է ունեցել Թեհրանի և Վաշինգտոնի միջև ռազմական էսկալացիայի նոր ալիքի ֆոնին։
Երկկողմ բանակցությունների թեմաների թվում Ռուսաստանի ղեկավարը նշեց ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրություն կատարելը, Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան և Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) և ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները միտումնավոր չեն արթնացրել իրեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Այդ օրը սկսվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումը, քանի որ իմացել են, որ ինքն անմիջապես հրաման կտար ամբողջ բանակը բերել մարտական պատրաստվածության վիճակի, հայտնում է The Times of Israel-ը:
Թուրքիայի Չորում նահանգի մզկիթներիցի մեկի մինարեթից հնչող երգի ձայնը ապշեցրել է տեղի բնակիչներին։ Չորումի մզկիթի բարձրախոսներից լսվել է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգը:
#ՀԻՄԱ․ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍԸ ԲԻՇՔԵԿՈՒՄ․ #ՈՒՂԻՂ
Մինչև վերջերս Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հայաստանի ԵՄ անդամակցության միայն ապագայի մտադրությունների մասին։ Սակայն օգոստոսի 24-ին հայտարարեց, որ առաջիկայում Եվրամիության անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու գործընթաց կսկսի։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «պատասխան գործողությունների մեկնարկի մասին, որոնց համար ագրեսորը կզղջա»՝ Իրանի հարավային ափերին ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո, փոխանցում է Tehran Times-ը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Միչիգան նահանգից Սենատի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդի հասցեին՝ հայտարարելով, որ նրա մեջ «ինչ-որ շատ, շատ չար բան» կա, հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլըն հայտնել է, որ Թուրքիան առաջատար դիրք ունի թզի արտադրության ոլորտում։
Իրանը կստիպի Միացյալ Նահանգներին զղջալ իրանական տարածքի վրա նոր հարձակումների համար, հայտարարել է ԻՀՊԿ մամուլի խոսնակ Հոսեյն Մոհեբին:
Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի եվրոպական դաշնակիցների դեմ մղվող հիբրիդային պատերազմի մի մասն է։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Ընդդիմադիր «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը նախադատական պահանջագիր է հղել Սարա Նեթանյահուին՝ զգուշացնելով հնարավոր հայցի մասին: Նա Իսրայելի վարչապետի կնոջը մեղադրել է, իր բնորոշմամբ, «ամենածանր զրպարտություն» պարունակող հայտարարություններ տարածելու մեջ, հայտնում է The Times of Israel-ը:
Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը ռազմական միջոցներով կպատասխանի, եթե ԱՄՆ-ն ուժեղացնի երկրի դեմ ծովային շրջափակումը, հաղորդում է Mehr գործակալությունը։