Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուս կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի վարժանքների և շահագործման կենտրոնի գործունեությանը։
Կորեայի Հանրապետության իշխանությունները քննարկում են 14 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցերից օգտվելն արգելելու հարցը․ հայտարարել է Կորեայի Հանրապետության զանգվածային լրատվության միջոցների և կապի հանձնաժողովի նախագահ Կիմ Չոն Չհոլը։
Որոշ լուսանկարներ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը, մյուսները` տարիներ անց վերածվում քաղցր հիշողությունների, իսկ որոշները, թեև ոչ շատերը, կարծես, ստեղծված են ապագան կանխագուշակելու համար․ 2007 թվականին «Կամպ Նոուի» հանդերձարանում հինգ ամսական երեխային լողացնելիս Լեո Մեսսիի լուսանկարը հենց այդ հազվագյուտ օրինակներից է․ գրում է Euronews-ը։
Թբիլիսիի «Courtyad by Marriot» հյուրանոցում, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, կայացավ աշխատանքային հանդիպում-քննարկում՝ նվիրված Հայաստանից Վրաստան պարենային և գյուղատնտեսական արտադրանքի, բնական հանքային ջրերի, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ինչպես նաև սննդամթերքի այլ տեսակների արտահանման հնարավորությունների, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և գործնական կապերի զարգացմանը։ Հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Ֆրանսիայի Ազգային ժողովը հուլիսի 15-ին վերջնական հավանություն է տվել օրինագծին, որը թույլ կտա անբուժելի հիվանդություններ ունեցող չափահաս անձանց ստանալ մահացու դեղորայք։ Associated Press լրատվական գործակալությունը նշում է, որ սա այս թեմայով տարիներ շարունակվող քննարկումների վերջնակետն է։
Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հուլիսի 16-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ։
Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովի առաջին տարեդարձից առաջ ես կրկին ցանկանում եմ արտահայտել իմ անկեղծ երախտագիտությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության առաջխաղացման գործում Ձեր անփոխարինելի դերի համար, գրել է Ալիևը՝ դիմելով Թրամփին։
Հուլիսի 15-ին Նյու Յորքում՝ Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղությանն ուղղված գործողությունների գծով տեղակալ Ժան-Պիեռ Լակրուայի հետ։
Սկզբում օդանավը թեքվել է դեպի Երևան՝ մոտենալով Գյումրիին, ապա պտտվել Հայաստանի վրայով՝ հասնելով Թուրքիայի հետ սահման։ Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղևորվել է դեպի Գյումրի՝ որոշ ժամանակ անհետանալով ռադարներից և բարեհաջող վայրէջք կատարել:
Գերատեսչությունը հորդորել է նրանց, որ Վաշինգտոնին արգելեն իրենց տարածքներից հարվածներ հասցնել Իրանին։
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
2026 թվականի հունվար–մայիս ամիսներին ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 0,6%-ով՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։
Մեծ Բրիտանիան 300 մլն եվրո կտրամադրի որպես օգնություն Կիևին՝ 16 բազմաթիրախային Gripen կործանիչներ գնելու համար։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակի հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Խոսքը գոլֆի ակումբների և երկնաքերների մասին է, որոնց թվում են Trump International Hotel & Tower-ը (Դուբայ), Trump Plaza-ն (Ջիդդա), Trump Tower-ը (Էր Ռիադ), Trump International Hotel Oman-ը (Մուսկատ) և այլն, հայտարարել են կառույցում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաջորդ շաբաթ չի մեկնի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը։
Մերձավոր Արևելքում իրավիճակը թևակոխել է սրացման վտանգավոր փուլ, որտեղ անցած օրերի իրադարձությունները սպառնում են վերջնականապես տապալել հունիսի 17-ին ձեռք բերված դիվանագիտական պայմանավորվածությունները։
Սև ծովում ուկրաինական նավահանգիստներին հասցված ռուսական հարվածները զգալիորեն կրճատել են Կիևի՝ հացահատիկային մշակաբույսերի արտահանման հնարավորությունները։ Այս մասին գրում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով Համաուկրաինական ագրարային խորհրդի տվյալներին։
Հնդկաստանը կարգադրել է նավատերերին և կադրային գործակալություններին զերծ մնալ հնդիկ նավաստիներին այն նավերում աշխատանքի ներգրավելուց, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Շանհայում տեղի է ունեցել Արհեստական բանականության ոլորտում համագործակցության համաշխարհային կազմակերպության հիմնադրման համաձայնագրի ստորագրման արարողությունը, փաստաթուղթը ստորագրել են Ռուսաստանի, Չինաստանի և ավելի քան 25 այլ երկրների ներկայացուցիչներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։
ԶԼՄ-ն փոխանցում է, որ հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստիկ շինարարական դետալներ՝ 5,91 հազար դոլարի չափով:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ Գերմանիայի իշխանությունները 2026 թվականի առաջին կեսին հաստատել են զենքի և ռազմական արտադրանքի ռեկորդային՝ 13,87 միլիարդ եվրոյի արտահանում, որի հիմնական ստացողը Ուկրաինան է։
Տոկիոյում շոգ ու խոնավ մի օր քաղաքային իշխանության պաշտոնյա Նոբորու Վատանաբեն որոշել է հաղթահարել կաշկանդվածությունը և աշխատանքի է գնացել կիսատաբատով՝ անսովոր ընտրություն մի երկրում, որտեղ հագուստի պաշտոնական գործնական ոճը դեռևս մնում է ընդունված չափանիշ․ գրում է Euronews-ը։
Անոմալ շոգը ճգնաժամի է հանգեցրել Ֆրանսիայի գյուղատնտեսության ոլորտում։ Հատկապես տուժում է կաթնամթերքի արտադրությունը. ճյուղի կորուստները կարող են կազմել 20%-ից մինչև 30%։ Այս մասին հուլիսի 16-ին հայտնել է France Info հեռուստաալիքը՝ հղում անելով Ֆրանսիայի ֆերմերական արհմիությունների ֆեդերացիայի (FNSEA) նախնական գնահատականներին։
Քարդաշյան ընտանիքի երկարամյա թիկնապահ Մեյսոն Հեյնսը մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Նա 52 տարեկան էր։
Նյու Յորքի աճուրդում 857,6 հազար դոլարով վաճառվել է այն գրիչը, որի օգնությամբ «Ապոլոն-11»-ի անձնակազմը լքել է Լուսինը, հաղորդում է The Guardian-ը։
«Ես կարծում եմ՝ Հատուկ ռազմական գործողությունը, որքան էլ սարսափելի հնչի, Աստված մեզ ուղարկեց՝ մթագնումից արթնանալու համար: Շատերը արթնացան: Բայց մենք միևնույն է՝ ապրում ենք մի երկրում, որի մի մասը պատերազմում ու զոհվում է, իսկ մյուս մասը չի ցանկանում այդ մասին իմանալ:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նախօրեին տարածվեց տեղեկություն, որ Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն դոլարի արտադրանք՝ հունիսին։ Հայաստանից չի եղել որեւէ արտահանում։ Այսինքն, Հայաստանը 17 միլիոն դոլարով ֆինանսավորել է Ադրբեջանի տնտեսությունը, Ադրբեջանը Հայաստանի տնտեսությունը չի ֆինանսավորել: Շանհայում ստորագրվել է Արհեստական բանականութան ոլորտում համաշխարհային գործակցության կազմակերպության հիմնադրում։ Այդ մասին համաձայնագիրը ստորագրել են Ռուսաստանը, Չինաստանը, […]
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող մանկական ուռուցքաբանության կենտրոնի մոտակայքին հասցված ամերիկյան հարվածներից հետո հիվանդանոցի ավելի քան 200 բուժառուի ստիպված են եղել տարհանել: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական կուսակցության անդամների ավելի քան կեսը դեմ է քվեարկել ազգային անվտանգության ծախսերի մասին օրինագծի շրջանակներում Իսրայելին 3,3 միլիարդ դոլարի ռազմական օգնություն տրամադրելուն։ Այս մասին հայտնել է «Associated Press» (AP) գործակալությունը։