Իրանի հարավում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդել է Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ։
Ռուսական կողմը կորցնում է իր նախկին հեղինակությունը Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում՝ միաժամանակ բախվելով մարտական շփման գծում արդյունավետության անկման հետ։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Իսրայելն այս պահին դադարեցրել է հարվածներ հասցնել Իրանին, սակայն իրեն իրավունք է վերապահում պատասխանել Թեհրանի կողմից ցանկացած նոր հարձակման։ Այս մասին հեռուստաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի կապակցությամբ և վերահաստատել աջակցությունը Երևանի «խաղաղության օրակարգին»: Համապատասխան հայտարարությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Էվրոսի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի նավահանգստի գործադիր տնօրեն Կոնստանտինոս Խաձիկոնստանդինուի հետ։
Համաձայն հրամանի՝ դպրոցները պետք է մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը ապահովեն բջջային հեռախոսների/սմարթֆոնների և «խելացի» ժամացույցների պահպանման համար անհրաժեշտ քանակությամբ հատուկ պահարանների գնումն ու տեղադրումը։ Հատուկ պահարանները պետք է տեղադրվեն բոլոր դասասենյակներում։
«Եթե Իրանը սխալ թույլ տա և կրկին հարձակվի Իսրայելի վրա, ապա Իսրայելը կպատասխանի անզուսպ ուժով»։
Ծնողների հետ հաղորդակցությունը պետք է իրականացվի դպրոցի պաշտոնապես սահմանված կապի ալիքներով (հեռախոս, էլեկտրոնային փոստ, դպրոցական համակարգեր և այլն)։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փաթեթ, որը վերաբերում է միգրացիոն հարցերին և օտարերկրացիների՝ Վրաստանում գտնվելու պայմաններին։ ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ փոխվում են օտարերկրյա դատապարտյալների պատժի կրման պայմանները։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հանրային գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։
Հունգարիայի կառավարությունն այսօրվանից դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին, հայտարարել է Հունգարիայի կառավարության մամուլի խոսնակ Վանդա Շոնդին։
Թագավորական փոստը (Royal Mail) Միացյալ Թագավորության մի բնակչի 19 տարի ուշացումով ամսագիր է հասցրել։ Այդ մասին հայտնել է BBC հեռարձակող կորպորացիան։
Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ ցանկացած երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ դրա պոտենցիալը կա, այս պահին ՀՀ արտաքին քաղաքականությունը չունի հստակ ռազմավարական տրամաբանություն, իսկ դա նշանակում է գոնե Հայաստանի արտաքին սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քաղաքականություն։
Արձանագրության շուրջ ձևավորված մեկնաբանություններն Ադրբեջանի պաշտոնական քարոզչության շրջանակներում են, ուր տարածաշրջանի հայկական բազմաթիվ հուշարձաններ ներկայացվում են որպես «ադրբեջանական» ժառանգություն:
Իրանի իշխանությունները վերացրել են իրենց օդային տարածքում նախկինում սահմանված թռիչքների բոլոր սահմանափակումները։
2026 թվականի հունվար-ապրիլին Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 36%-ով՝ հասնելով 308 միլիոն դոլարի։ Այս ժամանակահատվածում աճել է ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը։
Հանդիպմանը ներկա էին նաև Թուրքիայի արդարադատության, մշակույթի և զբոսաշրջության նախարարները։
Կողմերը վերանայել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և դրա հետագա խորացման հեռանկարները:
Մենք հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության ապահովման և իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
Վերջին օրերին համացանցում, հատկապես՝ ադրբեջանական տարբեր մեդիա հարթակների կողմից տարածվում է այն լուրը, որ Նախիջևանի Օձասար լեռան վրա գտել կամ վերագտել են ուրարտական Իշպուինի և Մենուայի համատեղ գահակալությանը վերաբերող սեպագիր արձանագրություն: Ի՞նչ նպատակ է հետապնդում ադրբեջանական այս քարոզչությունը:
Իրանական բանակը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով թիրախավորվել է Ռամատ Դավթի ավիաբազան, որը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների կենտրոնն է։
2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարել էր՝ «հաղթեցին Ադրբեջանը և հայկական գյուղը», նշելով, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկողների մեծ մասը գյուղական վայրերից է, իսկ Ռոբերտ Քոչարյանին ձայն են տվել քաղաքաբնակները, և հասկացնելով, որ 44-օրյա պատերազմով և դրա ելքով հնարավորություն են տվել Փաշինյանին վախեցնել հայ հասարակության աչքը:
Թուրքիայի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը պնդել է, որ շրջանառվող տեղեկությունները «սադրիչ են և ուղղված են միջազգային հանրային կարծիքի մանիպուլացմանը»։
Հույս ունենք, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։
Անկարան ակնհայտորեն փորձում է օգտվել ապակայունացումից, որն «Էփշտեյնի կոալիցիան» իրականացրել է Միջին Արևելքում՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սանձազերծված ագրեսիա սկսելով: Խոսքը հին և նոր անդրսահմանային երթուղիների, այդ թվում՝ երկաթուղային երթուղիների գործարկման, համադրման մասին է:
«Քարոզարշավը եղել է աշխույժ և մեծ մասամբ խաղաղ, սակայն խիստ բևեռացված և պառակտող՝ բորբոքիչ հռետորաբանության պարբերական կիրառմամբ, այդ թվում՝ իշխող կուսակցության առաջատար թեկնածուի կողմից»,- այս մասին նշվում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում, որը հրապարակվել է քիչ առաջ։
Առաջին փոխանցումները կսկսվեն ամսվա երկրորդ կեսին, հավելել է Ույվարին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հետ։