Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի համար մեղադրել է իշխանություններին։
168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը Սլովակիայի հետ 210 միլիոնի գործարք կնքեց, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Նույն ժամանակ տեղեկություն տարածվեց, որ Բաքուն ցանկանում է գնել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։ Իհարկե, դեռ պարզ չէ՝ ադրբեջանական մտադրության մասին տարածված տեղեկությունը կդառնա՞ ինչ-որ պահի շոշափելի պայմանագիր, թե՞ ոչ: Վերջին դեպքում մի նրբություն կա, ինչին անդրադարձել ենք մեկ այլ վերլուծությունում:
Այդ ժամանակից ի վեր նա երկու հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մեկնել է Թուրքիա։ Պաշտոնական այցի շրջանակում Միցոտակիսը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել են «Թուրքիա-Հունաստան բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 6-րդ նիստին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու մեծ ուշադրության է արժանացել հատկապես Մոսկվայում և Թեհրանում։ Հարավային Կովկասում ավանդաբար ազդեցություն ունեցող ռեգիոնալ տերությունները կարծես Հարավային Կովկասում ուժային վերաձևավորման ԱՄՆ ազդանշանը նոր են նկատում, մինչդեռ աշխարհաքաղաքական փոփոխությունների ներկայիս արագ ու ակտիվ փուլում Արևմուտքն արդեն բավականին երկար ժամանակ ինտենսիվ աշխատում է Հարավային Կովկասում, որի տրամաբանական շարունակությունը նաև Թրամփի վարչակազմի ակտիվությունն ու նպատակներն են Հարավային Կովկասում։
Ստամբուլում Հնդկաստանի գլխավոր հյուպատոս Միխիտո Վինիտոն այցելել է Թուրքիայի Ֆեթհիե քաղաք, որը համարվում է ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկը։
ԱՄՆ ՌԾՈւ երկու նավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ:
Ռուսաստանը բանակցություններ կսկսի Հայաստանում երկաթուղային հատվածների վերականգնման շուրջ:
Դանիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի «Արկտիկական ժամապահ» (Arctic Sentry) առաքելության կազմում գործի կդնեն իրենց բոլոր զորատեսակները: Ինչպես հաղորդում են ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին հայտնել է Դանիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտոնակիցների հետ հանդիպումից առաջ:
Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով:
Չինաստանը զգալիորեն մեղմացրել է Եվրամիությունից կաթնամթերքի ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ մեկուկես տարվա ստուգումից հետո կայացնելով վերջնական որոշում։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակը վերահսկողություն է հաստատել աթ-Թանֆ ռազմաբազայի նկատմամբ, որտեղից ԱՄՆ-ն դուրս է բերել իր ուժերը։ Այս մասին հաղորդում է սիրիական SANA գործակալությունը։
Ռուսաստանը չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օրդու նահանգի Ունյե շրջանի ափին հայտնաբերված անօդաչու թռչող սարքը, նախնական գնահատմամբ, պատկանում է Ռուսաստանին։
AzTV հեռուստաալիքը մոնտաժել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին
Նոր Ակվիտանիայում փոթորկի հետևանքով զոհվել է մեկ մարդ։
Մարզիկին որակազրկման մասին տեղեկացրել են վաղ առավոտյան՝ սահնակային սպորտի մրցավայրում ՄՕԿ-ի նախագահ Քիրստի Քովենթրիի հետ հանդիպումից հետո՝ մրցումների մեկնարկից քիչ առաջ։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել երկխոսությունը Միացյալ Նահանգների հետ՝ խիստ հավասար հիմունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ «կոշտ բանակցությունների» միջոցով:
Գերմանիայի օդանավակայանների ասոցիացիայի գնահատականներով՝ գործադուլի պատճառով չեղարկվելու է ավելի քան 460 չվերթ, ինչը կազդի գրեթե 70,000 ուղևորի վրա։
Public First ընկերության կողմից անցկացված հարցման համաձայն՝ Կանադայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բնակչության զգալի մասը ԱՄՆ-ն հուսալի դաշնակից չի համարում։ Այս մասին հայտնի է դառնում Politico-ի կողմից հրապարակված հոդվածում:
Օտարերկրյա հատուկ ծառայությունների մարմինների կողմից ստեղծված և 2012 թ. հուլիսի 4-ին օտարերկրյա պետությունում գրանցված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն» անվամբ կազմակերպության համահիմնադիրներն ու ղեկավարները դավադրություն են կազմակերպել պետական իշխանությունը բռնի կերպով զավթելու նպատակով՝ հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:
Փետրվարի 11-ին ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Երևան և Բաքու: Երևանում Վենսը հանդիպեց Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև ստորագրեց «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն, ապա Փաշինյանի հետ հանդես եկավ քաղաքական ուղերձներով՝ մինչև անգամ ապագա ընտրություններում իր աջակցությունը հայտնելով Փաշինյանին։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը 61-ամյա Լիին մեղավոր է ճանաչել ապստամբությանը մասնակցելու մեջ՝ ոստիկանությանը և հրշեջներին լրատվամիջոցների էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը անջատելու հրահանգներ փոխանցելու համար: Դատավորը նրան նաև մեղավոր է ճանաչել սուտ վկայություն տալու մեջ:
«Թեև ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանում խորացել է, այն լայնածավալ չէ»,- այս մասին գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցին ռեգիոն և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում։
Արհեստական բանականության մոդելները կեղծ տվյալներով «թունավորելը» կարող է դառնալ տեղեկատվական պատերազմ վարելու միջոցներից մեկը, ասվում է ՆԱՏՕ-ի ռազմավարական հաղորդակցությունների կենտրոնի «Հաջորդ սերնդի տեղեկատվական միջավայր» վերնագրով զեկույցում, որն ուսումնասիրել է РИА Новости-ն:
ԱՄՆ-ն հասկանում է ռուսական շուկայի գրավչությունը, սակայն Վաշինգտոնի գործողությունները կասկածի տակ են դնում նրա մտադրությունների անկեղծությունը: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։
Վան Ին Օրբանին է փոխանցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի ողջույնը։
2025 թվականին մենք տեսանք Եվրոպայի կողմից ՆԱՏՕ-ի ավանդական պաշտպանության գործում առաջատար դիրք զբաղեցնելու իրական հանձնառությունը
53-ամյա Մոհամմադին, ով կանանց իրավունքների համար շուրջ երեք տասնամյակ շարունակվող պայքարի ընթացքում բազմիցս բանտարկվել է, անցյալ շաբաթ դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման։