Բաժիններ՝

Կոնգրեսը կոչ է արել չեղարկել այլ երկրներին ամերիկյան օգնությունը դադարեցնելու մասին հրամանագիրը

Մի շարք դեմոկրատ կոնգրեսականներ նամակով դիմել են ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյին՝ կոչ անելով չեղարկել շաբաթվա սկզբին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված՝ այլ երկրներին օգնություն տրամադրելու դադարեցման մասին հրամանագիրը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ վերականգնել ԱՄՆ-ի արտաքին օգնության առկա ծրագրերի ֆինանսավորումը, որպեսզի կարողանանք շարունակել կատարել մեր պարտավորությունները և փրկել կյանքեր», – ասված է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատների նամակում:

Կոնգրեսականները նշել են, որ Միացյալ Նահանգների համար արտաքին օգնությունը ռազմավարական ներդրում է, որը համապատասխանում է երկրի ազգային շահերին և ապահովում է բազմաթիվ երկրների բնակիչների գոյատևումը, որը կախված է օգնության մատակարարումից:

Ավելի վաղ Թրամփը հրաման էր ստորագրել 90 օրով դադարեցնելու այլ երկրներին զարգացման աջակցության տրամադրումը` գնահատելու ծրագրերի համապատասխանությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս