Բաժիններ՝

95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը

95 տարեկան հասակում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Անաստասիոսը:

Այս մասին հայտնում է Reuters–ը: Նա մահացել է Աթենքի հիվանդանոցներից մեկում: Նշվում է, որ արքեպիսկոպոս Անաստասիոսը առանցքային դեր է խաղացել Ալբանիայում՝ արևելյան ուղղափառ եկեղեցու անկախ ճյուղի վերածննդի մեջ:

Նա եկեղեցին ղեկավարել է 1992 թվականից: Դեկտեմբերի սկզբին նա ընդունվել է Տիրանայի հիվանդանոց գրիպով, սակայն նրա վիճակը վատացել է ու ինքնաթիռով տեղափոխել են Աթենք՝ բուժելու Էվանգելիզմոս հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս