
ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի ԱԳ նախարարը քննարկել են Թայվանի հարցը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հեռախոսազրույց են ունեցել։
Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նա Ռուբիոյին ներկայացրել է Պեկինի սկզբունքային դիրքորոշումը Թայվանի հարցի վերաբերյալ:
«Վաշինգտոնը պետք է զգույշ լինի Թայվանի հարցում։ Թայվանը հնագույն ժամանակներից Չինաստանի տարածքի մի մասն է, և մենք երբեք թույլ չենք տա դրա անջատումը Չինաստանից»,- հայտարարել Է Վան Ին: