Բաժիններ՝

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի վարչապետին և նախագահին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական նամակներ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին և նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիին՝ պաշտոնները ստանձնելու կապակցությամբ:

Այս մասին հայտնում է Sputnik Georgia–ն:

Կոբախիձեին ուղղված նամակում Գուտերեշը նշել է, որ Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է խորացնել համագործակցությունը Վրաստանի կառավարության հետ մինչև 2030 թվականը Կայուն զարգացման օրակարգի նպատակներին հասնելու համար:

Միխեիլ Ղավելաշվիլիին ուղղված նամակում ևս Անտոնիո Գուտերեշը հայտնել է Վրաստանի հետ համագործակցությունը խորացնելու ՄԱԿ-ի պատրաստակամությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031