Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կրկին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարիանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ նրան բողոք է ներկայացվել «կառավարությանը մոտ կանգնած իրանական տպագիր լրատվամիջոցներում» Ադրբեջանի և այդ երկրի ղեկավարության դեմ «բացահայտ արշավի համար»։

Նա այս նույն միջադեպի առիթով էլի էր Ադրբեջանի ԱԳՆ կանչվել։ Պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի ներկայությամբ հնչած հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։

Նախօրեին էլ Իրանի արտգործնախարարություն էր կանչվել Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա էր ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից իրանցի ուսանողների նկատմամբ անբարո գործողությունների» կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս