Բաժիններ՝

Իրանը հերքել է Լիբանան զենք տեղափոխելու վերաբերյալ Իսրայելի մեղադրանքները

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին հերքել է Իսրայելի պնդումները, թե Թեհրանը մաքսանենգ կերպով զենք է տեղափոխել Լիբանան: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

«Այս պնդումը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ արդարացնելու Իսրայելի ռեժիմի կողմից Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կրկնվող խախտումները և Լիբանանի հետ հրադադարի պայմանավորվածության ակնհայտ անտեսումը», – ասել է Ամիր Սաիդ Իրավանին: 

Նա Իսրայելի դեսպանի մեղադրանքների առնչությամբ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ամար Բենջամային: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031