Բաժիններ՝

Հութիները սպառնացել են ԱՄՆ-ին արգելել նավերի անցումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով

Եմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) դիտարկում է պատժի հնարավոր միջոցները՝ ի պատասխան իրենց շարժումն ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շարժումը դիտարկում է Ամերիկայի դեմ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, այդ թվում՝ արգելել ամերիկյան նավերի անցումը Բաբ ալ-Մանդեբի նեղուցով, որը կապում է Կարմիր ծովը Ադենի և Արաբական ծովերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Անսար Ալլահ»-ը կարգելի մուտքը նաև ցանկացած երկրի նավերի համար, որոնք տվյալ շարժումը կդասեն ահաբեկչական խմբավորումների շարքին։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրաման, որով սկսվում է Եմենում իշխող շիա «Անսար Ալլահ» շարժումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու գործընթացը։

Ի պատասխան՝ հութիները հայտնել են, որ նման որոշումը հարված է հասցնում Եմենի ողջ ժողովրդին, հետևաբար կվատթարացնի երկրի հումանիտար և տնտեսական իրավիճակը։ Այդ քայլն, ըստ հութիների, վրեժ է Գազայի հատվածում պաղեստինցիներին աջակցելու Եմենի դիրքորոշման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս