Բաժիններ՝

Կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցում զիջում ենք լավագույն կառավարություններին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Շվեյցարիայի մի խումբ հայ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե Հայաստանի կառավարությունն ինչով է զիջում աշխարհի լավագույն կառավարություններին: Փաշինյանն ընդունեց և անհերքելի համարեց քննադատությունը, որ ՀՀ կառավարությունը դանդաղ է աշխատում, ծրագրերը դանդաղ են առաջ ընթանում: Սակայն, ըստ Փաշինյանի աշխարհի բոլոր կառավարություններն են դանդաղ աշխատում:

«Հայաստանի կառավարությունը աշխարհի լավագույն կառավարություններից ավելի դանդաղ է աշխատում մի պարզ պատճառով, որ երկու պարամետրով զիջում է բոլոր լավագույն կառավարություններին. առաջինը՝ կադրերի պրոֆեսիոնալիզմի հարցում ենք զիջում լավագույն կառավարություններին: Երկրորդը՝ աշխարհի բոլոր առաջատար կառավարություններին զիջում ենք աշխատանքի վարձատրության չափով: Իսկ ինչո՞ւ ենք պրոֆեսիոնալության մակարդակով զիջում, որովհետև Հայաստանում կրթության մակարդակն այնպիսին չէ, որ կարողանա պետության համար պատրաստել արժանի պրոֆեսիոնալության կադրեր: Իսկ նրանց, որոնք արժանի պրոֆեսիոնալություն ունեն, շատ դժվար է համոզել, որ գան 200, 300,400, նույնիսկ 500 հազար դրամով աշխատեն, եթե իրենք կարող են մասնավոր հատվածում դրանից 10 անգամ ավելի աշխատավարձ ստանալ»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա հայրենասիրության խնդիր չէ, շատերն, օրինակ, իրենց կրթության համար վարկ են վերցրել, տուն են վաճառել:

Փաշինյանը նաև նկատեց՝ եթե Կառավարությունը որոշի պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել, ժողովրդի շրջանում դժգոհության ալիք կբարձրանա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս