Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածում պահվող ևս երեք պատանդի ազատ արձակման հարցում ցուցաբերած օգնության համար, գրում է Times of Israel-ը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրադադարի համաձայնագրի կոպիտ խախտում է համարել Իսրայելի կողմից անօդաչու թռչող սարքի հարվածը Գազայի հատվածին, որի հետևանքով զոհվել է երեք ոստիկան:
Փետրվարի 17-ին Փարիզում տեղի կունենա Եվրոպական Միության անվտանգության գագաթնաժողովը:
Նեթանյահուն նշել է նաև, որ Իսրայելը «հզոր հարված» է հասցրել Իրանին վերջին 16 ամիսների ընթացքում՝ սկսած Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի սկսվելուց հետո, և ասել է, որ Թրամփի աջակցությամբ «չեմ կասկածում, որ մենք կարող ենք և կավարտենք աշխատանքը»:
Սաուդյան Արաբիան պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Իրանի միջև՝ Թեհրանի միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ նոր համաձայնագրի բանակցությունների համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ռուսաստանը ստիպված կլինի զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռուս-ուկրաինական հարաբերությունների հարցով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը, հայտնում է CNN-ը։
Իրանի և Լիբանանի արտաքին գործերի նախարարները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ չվերթների վերականգնման ուղիները, հայտնում է Tasnim-ը։
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է փետրվարի 15-ին անցկացված նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները փոխհամաձայնության են եկել սիրիական հարցում, հայտնում է Anadolu-ն։
«Զգուշացնում եմ, ժողովուրդ, Ռուսաստանի տնտեսության փլվելու մասին խոսակցությունները սուտ են։ Սրանք ուզում են ձեզ արցախցիների նման հանեն ձեր տներից, գցեն դռնեդուռ, որ իրենք թուրքերի հետ վայելեն»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն Երուսաղեմի իր գրասենյակում ընդունել է պետքարտուղարին: Անհատական հանդիպմանը կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը, հայտնել է timesofisrael.com-ը:
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն ընթացել է երկուստեք բարեկամական, կառուցողական և աշխատանքային տոնով։ Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Եվրոպական երկրները միասնական բանակ չեն ստեղծի՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքների, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԱՄՆ-ից երկիր է առաքվել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակը: Գիշերը նավը, որը տեղափոխում էր ռումբերը, բեռնաթափվել է Աշդոդ նավահանգստում։ Այնուհետև ռումբերը բեռնվել են տասնյակ բեռնատարների մեջ և հասցվել Իսրայելի ռազմաօդային բազաներ:
Փետրվարի 17-18-ը Թեհրանում կանցկացվի Կասպյան տնտեսական համաժողովը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի վարչապետները, հայտնում է Mehr-ը։
Ինդոնեզիան նույնպես սկզբում նշվում էր որպես BRICS-ի գործընկեր, սակայն հունվարի 6-ին Բրազիլիայի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը դարձել է միավորման լիիրավ անդամ: Հունվարի 17-ին Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Նիգերիան միացել է BRICS-ին որպես գործընկեր։
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ թույլ չի տվել ուկրաինացի նախարարներին ստորագրել հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն դեռ պատրաստ չէ և չի պաշտպանում Ուկրաինայի շահերը։
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն քաղաքական գործիչ Բադրա Գյունբան և ընդդիմադիր գործիչ Ադգուր Արձինբան, հայտարարել է Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
Ռուբիոյին օդանավակայանում դիմավորել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը։
Դատելով տեսանյութից՝ ինքը՝ Խակամադան, ոչ ադեկվատ վիճակում էր։
Հրապարկվել է Թուրքիայում տարեցների երջանկության գործակիցը պարզելու նպատակով իրականացված հետազոտության արդյունքները:
Օրբանը հայտարարել է, որ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա՝ փորձելով թույլ չտալ նրան անդամակցել ՆԱՏՕ-ին:
Հանցագործության պատճառը դեռևս հայտնի չէ։
Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող հինգ մարդու։ Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Զրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Ըստ գործակալության աղբյուրների՝ Սթենֆորդում և Հարվարդում կրթություն ստացած ֆինանսիստ Կիրիլ Դմիտրիևը, որը կապեր ունի ՌԴ նախագահի ընտանիքի հետ, կարող է առանցքային դեր խաղալ Թրամփի թիմի հետ հաղորդակցությունում որպես ոչ պաշտոնական խողովակ։
Բարրոն հայտարարել է նաև, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր բանակցություններից հետո տպավորություն է ստեղծվել, թե ԱՄՆ վարչակազմը դեռևս կարծիք է ձևավորում, թե Միացյալ Նահագներն ինչպես պետք է կարգավորի ուկրաինական ճգնաժամը։
Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը:
«Միակ մեդիաֆայլը, որն ապացուցում է այդ ամենը, հեռախոսով արված ֆոտոն է, լուսաբանող թիմ չի եղել: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչ իմիջիայլոց են վերաբերվում Փաշինյանին դրսում: Այդ հանդիպումը երկար ժամանակ փորձել են կազմակերպել, դրան աջակցել են աղանդները, որոնց հետ Փաշինյանը հանդիպեց Վաշինգտոնում, արդյունքում ստացվել է առավելագույնը 10 րոպեանոց առանձնազրույց: Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը խաբում է»: