Բաժիններ՝

ԵՄ-ն 5,5 մլն եվրո կհատկացնի «Ազատություն» ռադիոկայանին

ԵՄ-ն կֆինանսավորի «Ազատություն» ռադիոկայանը և իր բյուջեից 5,5 միլիոն եվրո է հատկացրել դրա համար:

Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Նախարարները պայմանավորվել են 5,5 միլիոն եվրո հատկացնել «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորման համար», – ասել է նա։ Նրա խոսքով, ԵՄ-ն «նպատակ ունի ապահովելու, որ «Ազատություն» ռադիոկայանը շարունակի գործել ԵՄ-ի հարևան երկրներում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում:

«Սա կարճաժամկետ ֆինանսավորում է, այժմ ԵՄ երկրները պետք է իրենց միջև համաձայնություն գտնեն երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ»,- հավելել է Կալլասը։

Հիշեցնենք, որ մարտի կեսերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել՝ զգալիորեն կրճատելով ԱՄՆ կառավարության Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) և մի շարք այլ պետական ​​կառույցների գործունեության շրջանակները։ USAGM-ը, ի թիվս այլ բաների, վերահսկում էր «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս