Հայաստանն առայժմ չի ցանկանում, բայց, հավանաբար, կընդունի մեր պայմանները. Ալիև

Հայաստանն առայժմ չի ցանկանում, բայց, հավանաբար, կընդունի մեր պայմանները, քանի որ մենք ոչ մի արտասովոր պայման չենք առաջադրել. այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Խաղաղության պայմանագրի ստորագրման համար երկու պայման է առաջադրվել», – ասել է նա՝ հիշեցնելով՝ որոնք են դրանք. Հայաստանը «պետք» է փոփոխի Սահմանադրությունը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի:

Նա հավելել է, որ Բաքուն խաղաղության բանակցությունների նախաձեռնողն է և խաղաղության պայմանագրի տեքստի հեղինակը:

«Եվ հենց այս տեքստն է այսօր ընդունել Հայաստանը` իհարկե, որոշակի փոփոխություններով», – ասել է Ալիևը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031