Հնդկաստանը բոյկոտ է սկսել հայտնի թուրքական ապրանքանիշների դեմ

Հնդկաստանը էլեկտրոնային հարթակներում բոյկոտ է սկսել թուրքական ծագում ունեցող ապրանքների և ծառայությունների դեմ։ Մասնավորապես որոշում է կայացվել դադարեցնել Թուրքիայից ներմուծվող տեքստիլ ոլորտին պատկանող մի շարք ապրանքանիշների մուտքը Հնդկաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական հայտնի «Trendyol», «LC Waikiki», «Koton», «Mavi» ապրանքնանիշների հագուստեղենի կարգավիճակն այժմ ցուցադրվում է «պահեստում չկա» ձևով։

Բացի այդ Հնկաստանում բոյկոտի է ենթարկվում նաև թուրքական գյուղմթերքը։ Մասնավորապես Պրայագրաջ քաղաքի մի շարք խանութներում դադարեցվել են թուրքական խնձորների վաճառքը։

Հնդիկ մրգավաճառը բոյկոտի վերաբերյալ նշել է. «Մենք միշտ աջակցել ենք Թուրքիային, բայց նրանք դավաճանեցին մեզ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031