Իրանում նշել են նախագահ Ռայիսիի մահվան տարելիցը

Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հոսեյնիե արարողությունների անցկացման վայրում մայիսի 20-ին տեղի է ունեցել Իրանի լուսահոգի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների մահվան առաջին տարելիցի հիշատակի արարողություն։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Հիշատակի արարողությունը տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի ներկայությամբ։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել էին 2024 թ․ մայիսի 19-ին Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող Դիզմար անտառում։

Նախագահ Ռայիսիին և նրան ուղեկցող պատվիրակությանը տեղափոխող ուղղաթիռը վթարի էր ենթարկվել, երբ նրանք վերադառնում էին Իրանի և Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվող ութ հոգուց ոչ մեկը ողջ չէր մնացել։

Տեսանյութեր

Լրահոս