Հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետը կանխատեսել է համավարակի ավարտ

Կորոնավիրուսի համավարակը մոլորակի մասշտաբով կարող է ավարտվել արդեն 2022 թվականին: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է բժշկական գիտությունների դոկտոր, իմունաբան-բժիշկ, հատկապես վտանգավոր ինֆեկցիաների մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովը:

Խոսելով օմիկրոնի մասին՝ փորձագետը կարծիք է հայտնել, որ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե հայտնաբերված ախտահարվածների աճի առավելագույն ցուցանիշների վրա:

Գլխավորը հիվանդությունը վաղ ժամկետներում դիֆերենցելն է, որպեսզի այն հիվանդները, որոնց հիվանդությունը (օմիկրոն-սուր շնչառական վիրուսային ախտահարում) թեթեւ ընթացք ունի, կարողանան բուժվել ամբուլատոր, տանը, իսկ առողջապահության համակարգը ծանրաբեռնված չլինի ավելորդ հոսպիտալացումներով:

Փորձագետը նաեւ նշել է, որ Ռուսաստանում դժվար է կանխատեսել օմիկրոնի հետ կապված կորոնավիրուսի նոր ալիքի ավարտ՝ երկրի ներսում առանձնահատուկ տրանսպորտային կապերի պատճառով, որոնք հիմնականում անցնում են Մոսկվայով:

Դրա համար պետք է լավ իմանալ երկրի հաղորդակցական քարտեզը, պարզաբանել է նա:

Նրա խոսքով՝ օմիկրոնի «խնդիրը» մոլորակի զանգվածային ընդգրկումն է՝ առանց մեծաթիվ զոհերի: Արդյունքում՝ վիրուսը նոր տեր կգտնի, քանի որ մարդկությունը ձեւավորել է արգելակող կոլեկտիվ իմունիտետ: Արդյունքում՝ կձեւավորվի նոր օջախային ինֆեկցիա, որը նման է, օրինակ, էբոլային:

«Պետք է հաշվի առնել մոլորակային մասշտաբը: Ես կարծում եմ, որ տարվա ընթացքում դա միանշանակ կավարտվի»,-հավելել է Ժեմչուգովը:

Տեսանյութեր

Լրահոս