Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2556, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում հունվարի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2556 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 358 218-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8035 է:

Նախօրեին կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել: Հունվարի 27-ի դրությամբ մահվան այսպիսի դեպքերի թիվը 1526 է։ Մեկ օրում, ընդհանուր առմամբ, մահացել է 3 քաղաքացի։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9561-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 264 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 960, փաստացի բուժվողներինը՝ 13 697: Մեկ օրում արվել է 7407 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 700 366 թեստավորում:

Տեսանյութեր

Լրահոս