Երկու ախտանշաններ, որոնք բացակայում են Omicron-ի պարագայում
Omicron շտամը հազվադեպ է առաջացնում որոշ ախտանիշներ, որոնք նախկինում համարվում էին COVID-19-ին բնորոշ։ Այս մասին հայտնել է Sputnik ռադիոն՝ հղում կատարելով ռուս հայտնի բժիշկ Ալեքսեյ Վոդովոզովին։
Նրա խոսքով՝ Omicron-ը դեռ բավարար հետազոտված չէ, սակայն արդեն կարելի է որոշակի եզրակացություններ անել։ Օրգանիզմի յուրաքանչյուր օրգան համակարգ կարող է կրել COVID-19-ի բացասական ազդեցությունը, սակայն Omicron-ի դեպքում առնվազն երկու ախտանիշ կարող է բացակայել:
Մասնավորապես, շնչահեղձությունը բնորոշ չէ այս շտամով վարակված հիվանդներին։
«Վիրուսը գործնականում չի հասնում թոքերին, այն կանգ է առնում բրոնխներում, այսինքն՝ բրոնխիալ հատվածի վրա: Չէի ասի, որ Omicron-ով բրոնխիոլիտը շատ ավելի լավ է, քան թոքաբորբը, ամեն դեպքում հիվանդության ընթացքն ավելի մեղմ է»,- բացատրել է բժիշկը:
Համ ու հոտի կորուստը, որը նախկինում համարվում էր կորոնավիրուսային վարակի գրեթե հիմնական ախտանիշը, Omicron-ով վարակվելու տարածված գանգատների թվում չէ։
«Հոտառության կորուստը հազվադեպ է, մինչդեռ Dalta շտամի դեպքում դա սովորական երևույթ էր: Հաճախ համուհոտի կորստով մարդիկ հասկանում էին, որ հիվանդ են և գնում էին թեստ հանձնելու: Omicron-ի դեպքում հոտի կորուստը հազվադեպ երեւույթ է»,- ասել է Վոդովոզովը։
Նա նշել է, որ ինչպիսին էլ լինեն ախտանիշները կորոնավիրուսի այս կամ այն տարբերակով վարակվելու դեպքում, COVID-19-ի ծանր ընթացքից լավագույն պաշտպանությունը պատվաստումն է։