
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 814, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում հունվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 814 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 351 711-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8028 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունվարի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1523 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9551-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 109 է, ընդհանուր առողջացածներինը՝ 334 218, փաստացի բուժվողներինը՝ 7942 (մեկ օրում նվազել է 700-ով): Մեկ օրում արվել է 5121 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 674 913 թեստ: