Կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը․ ԱՀԿ

Կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվասանյութի արտադրությունը կսկսվի 2022 թվականի աշնանը: Հուլիսի 9-ին այդ մասին Žinių radijas ռադիոկայանի եթերում հայտարարել է Եվրոպայի տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Վիտյանիս Անդրյուկայտիսը:

«Ընդհանուր համաճարակային իրադրությունը չի ուրախացնում, ուստի անհրաժեշտ է պահպանել զգոնությունը: Հուսով ենք, որ կորոնավիրուսի դեմ երկրաժեք պատվաստանյութը կօգնի վարակի եւ դրա մուտացիաների դեմ պայքարում,- ասել է նա՝ հավելելով, որ պատրաստուկը պետք է կիրառման համար պատրաստ լինի աշնանը:

Անդրյուկաստիսի խոսքով՝ դեղագործական ընկերությունների հաղորդումների համաձայն՝ երկարժեք պատվաստանյութի ատադրության աշախատնանքը մոտենում է ավարտին:

«Մի քանի պատրաստողներ պնդում են, որ ամեն ինչ գործնականում պատրաստ է զանգվածային արտադություն սկսելու համար»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

Երկարժեք պատվաստանյութն, ինչպես պնդում են բժիշկները, պաշտպանում է թե՛ սկզբնական վարակից եւ թե՛ մուտացիոն շտամներից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս