Հակատարիքային սննդակարգի 7 կանոն. ինչ ուտել երիտասարդ մնալու համար
Ամառը հիանալի ժամանակ է նոր բացահայտումների և լավ սովորությունների համար։ Եթե երբեք չեք փորձել ճիշտ սնվել, մարզվել և ժամանակին քնել, ապա մի հուսահատվեք. երբեք ուշ չէ սկսել զրոյից։
Լրացուցիչ մոտիվացիայի համար ասենք միայն, որ եթե դուք ուտում եք բազմազան, հավասարակշռված սնունդ և հետևում եք հակատարիքային դիետայի պարզ կանոններին, ապա կարող եք ոչ միայն էականորեն փոխվել, այլև բառացիորեն ետ տալ ժամացույցը: Շեֆ-խոհարար, առողջ սնվելու «ЗОЖигай» առցանց ակադեմիայի հիմնադիր, հակատարիքային խոհանոցի վարպետության դասերի հեղինակ Սերգեյ Լեոնովը պատմում է «երիտասարդացնող» դիետայի բոլոր գաղտնիքների մասին։
1. Թարմություն
Ձեր սննդակարգում առատորեն ավելացրեք թարմ բանջարեղեն, մրգեր, հատապտուղներ, հազարի տերևներ և կանաչեղեն:
2. Բնականություն
Ասեք «ոչ» ցանկացած կիսաֆաբրիկատներին: Դրանք սովորաբար կասկածելի որակի են և միշտ շաքար են պարունակում։ Փորձեք ամեն ինչ ինքներդ եփել:
3. Օգուտ
Ձեր սննդակարգից հեռացրեք 3 բան՝ գլյուտեն, լակտոզա և ռաֆինացված շաքար. օրգանիզմը Ձեզ շնորհակալություն կհայտնի: Առաջին դրական փոփոխությունները հայելու մեջ կնկատեք մեկ շաբաթից։
4. Պարզություն
Հակատարիքային կերակրատեսակները հեշտ և պարզ են պատրաստվում տանը: Պետք չէ շրջել քաղաքի բոլոր խանութներում՝ անհայտ բաղադրիչների որոնման համար:
5. Համ
Լրացրեք ճաշատեսակները տարբեր համեմունքներով` չաման, քրքում, մշկընկույզ և դարչին: Սա հաճախ հանգեցնում է բոլորովին նոր տպավորությունների և համադրությունների, որոնք Ձեզ անտարբեր չեն թողնի։
6. Նախապատրաստում
Արգանակը նախօրոք եռացնել և սառեցնել, բանջարեղենը խաշել, մարինացնել հավի միսը, լյարդը։ Այնուհետև դրանք կարող են վերածվել տարբեր ուտեստների։ Նման «խելացի պատրաստուկները» թույլ են տալիս 2 ժամում մեկ շաբաթվա կերակուր պատրաստել ամբողջ ընտանիքի համար և ժամանակ խնայել։
7. Բազմազանություն
Որքան շատ տարբեր մթերքներ, համակցություններ և համային տեսականիներ լինեն սննդակարգում, այնքան վիտամիններով և հանքանյութերով հարուստ և օգտակար կլինի սնունդը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը