Սուրճից գիրանո՞ւմ են. ինչ պետք է իմանալ սուրճի կալորիականության մասին
Բժիշկները զգուշացնում են՝ դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունը հղի է ստամոքսի և կերակրափողի գրգռմամբ։ Շատ ավելի օգտակար է ուտելուց հետո մեկ բաժակ սուրճ խմել, քանի որ այս կախարդական ըմպելիքը խթանում է մարսողությունը: Իսկ ի՞նչ վտանգներով է հղի սուրճը:
Ինչից է կազմված սուրճի հատիկը
Սուրճի պլանտացիաներում հավաքված չմշակված հատիկների բաղադրությունը ներառում է կոֆեին և տրիգոնելին ալկալոիդներ, ավելի քան երեսուն օրգանական թթուներ, որոնք օգտակար են մարսողության համար (ներառյալ քլորոգեն, մալիկ, կիտրոն, քացախ), սպիտակուց և հանքային աղեր: Նյութերի այս հավաքածուն կազմում է հատիկի զանգվածի մոտ մեկ քառորդը, իսկ մնացածը յուղ է, մանրաթել և ջուր։
Տապակման ընթացքում առաջանում է բարդ նյութ՝ կոֆեոլ, որի հետ կապված է սուրճի հատուկ բույրը, իսկ հատիկների մեջ առկա սախարոզը ջերմության ազդեցության տակ վերածվում է կարամելի, որը խմիչքին տալիս է բնորոշ գույն։ Չլուծվող պոլիսախարիդները մասամբ բաժանվում են պարզ և լուծվող ածխաջրերի։
Աղացած սուրճ գնելիս ուշադիր ուսումնասիրեք փաթեթի վրա նկարագրված բաղադրությունը՝ ավելի լավ է գնել 100% արաբիկա, թեև այն ավելի թանկ կարժենա։ Ռոբուստայի և այլ անհասկանալի բաղադրիչների (օրինակ՝ աղացած շագանակ, կաղին, բոլոր տեսակի բուրավետիչներ և այլն) ավելացումը կնվազեցնի գինը, սակայն վաճառողներից ոչ ոք չի կարող երաշխավորել խմիչքի համը և հնարավոր հետևանքները առողջության համար:
Ինչպես է սուրճն ազդում օրգանիզմի և ավելորդ քաշի վրա
Բժիշկներին և քիմիկոսներին հաջողվել է պարզել, որ փոքր չափաբաժիններով կոֆեինը գրգռում է կենտրոնական նյարդային համակարգը, որն առաջացնում է նյութափոխանակության բարելավում, արյան շրջանառության արագացում և «մարմնի բոլոր հյուսվածքների կենսունակության բարձրացում»,- ասում է գերմանացի գիտնական Յուստուս ֆոն Լիբիգը:
Ինքնին սև սուրճը սննդարար ըմպելիք չէ: Սուրճի կալորիականությունը փոքր-ինչ տատանվում է՝ կախված հատիկների տեսակից, տապակածի տեսակից և պատրաստման եղանակից։ Այնուամենայնիվ, այս բոլոր գործոններն ի վիճակի չեն 200 գրամ չափաբաժնի համար սուրճի յուղայնությունը բարձրացնել 25 կկալ-ից ավելի:
Դուք կարող եք խմել այնքան բնական սուրճ առանց կաթի և շաքարի, որքան ցանկանում եք՝ առանց գիրանալու վախի։ Սև, թարմ եփած սուրճը ցածր կալորիականությամբ և առողջարար ըմպելիք է, և ավելորդ կիլոգրամներ հավաքելու վտանգը մեծանում է միայն հավելումների չարաշահման դեպքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը