ԿԺԴՀ-ում տենդով հիվանդների աճը 5-րդ օրն անընդմեջ չի գերազանցում 2000-ը
ԿԺԴՀ-ի իշխանություններն անցած օրը հայտնաբերել են բարձր ջերմությամբ 1 240 հիվանդ, հինգերորդ օրն անընդմեջ աճը չի գերազանցում 2000–ը: Այս մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ):
Ապրիլի վերջից տենդի ախտանիշներով անձանց ընդհանուր թիվը կորոնավիրուսի տարածման ֆոնին գերազանցում է 4,76 միլիոնը: Նրանց 99,95 տոկոսն ապաքինվել Է, այս պահին բուժում է ստանում 2 280 մարդ:
Մահվան նոր դեպքերի մասին տեղեկատվություն չեն հայտնում, ընդամենը մահացել է 74 մարդ: Մահացության մակարդակը կազմում է 0,002 տոկոս:
Մայիսի 12-ին ԿԿՀԳ-ն առաջին անգամ տեղեկացրել երկրի տարածքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին: Օրական աճն առավելագույն մակարդակին հասել է մայիսի 15-ին (392 920), դրանից հետո ցուցանիշն աստիճանաբար նվազել է:
Հունիսի 24-ին ԿԺԴՀ-ում արձանագրել են բարձր ջերմության 10 հազարից պակաս նոր դեպք. հունիսի 29-ին՝ 5000-ից պակաս նման դեպք, հուլիս 6-ին՝ 2000-ից պակաս հիվանդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: