Բաժիններ՝

Սննդաբանն ասել է՝ ինչ ուտել 40 տարեկանից հետո քաշ կորցնելու համար

Չնայած տասնամյակներ շարունակ շատերը գտնում էին, որ տարիքի հետ քաշ կորցնելն ավելի դժվար է դառնում, սակայն նոր հետազոտությունները ցույց են տալիս, որ նյութափոխանակությունը 20-60 տարեկանում չի փոխվում։ Նույնիսկ 60 տարեկանից հետո նյութափոխանակությունը դանդաղում է ընդամենը մեկ տոկոսով։ Eat This Not That! հարթակի փոխանցմամբ՝ սննդաբանները նշում են, որ մենք ավելի շատ վերահսկողություն ունենք նյութափոխանակության վրա, քան կարծում էինք։

Նյութափոխանակության արդյունավետությունը պահպանելու համար հարկավոր է օգտագործել մի շարք կարևոր սննդանյութեր։ Հարկավոր է ընտրել սննդամթերք, որոնք հարուստ են սպիտակուցներով, վիտամին D-ով և կալցիումով։

shantnews–ի փոխանցմամբ՝ սննդաբան Քերոլայն Թոմասոնը թվարկել է լավագույն սպիտակուցային մթերքները 40 տարեկանից հետո քաշ կորցնելու համար։

Նա խորհուրդ է տալիս սննդակարգում սաղմոն ավելացնել, քանի որ այն հարուստ է սպիտակուցներով և օմեգա-3 ճարպաթթուներով: Սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ սպիտակուց պարունակող մթերք օգտագործելը թույլ է տալիս ավելի երկար քաղց չզգալ։

Սննդաբանը նաև խորհուրդ է տալիս օրական գոնե մեկ ձու ուտել։ Նրա խոսքով՝ այս մթերքը, բացի սպիտակուցից, պարունակում է վիտամին D, խոլին և երկաթ։

Մեկ այլ սննդամթերք, որը Թոմասոնը խորհուրդ է տալիս օգտագործել, հունական մածունն է, որի մեկ բաժակը պարունակում է 17 գրամ սպիտակուց։ Այն կարելի է համեմել հատապտուղներով, դարչինով:

Հաջորդ սննդամթերքը, որ խորհուրդ է տալիս սննդաբանը, էդամամե լոբին է։ Այն հարուստ է սպիտակուցներով, մանրաթելերով և ֆիտոէստրոգենով։ Դա կարող է հատկապես օգտագկար լինել դաշտանադադարում գտնվող կանանց համար, ում մոտ էստրոգենների մակարդակը նվազում է. ֆիտոէստրոգենները գործում են որպես բնական էստրոգեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031