Հատուկ զեկույց՝ «թվային ամնեզիայի» աճի վերաբերյալ

Քեթրին Լավդեյը, ով զբաղվում է հիշողության հետազոտությամբ, 2021 թվականին հարցում է անցկացրել, որտեղ 80%-ը կարծիք է հայտնել, թե Covid-19 համաճարակից հետո իրենց հիշողությունը վատացել է։ Գիտնականների մի խումբ հատուկ զեկույց է պատրաստել հիշողության վերաբերյալ։ Բայց արդյո՞ք պատճառը համաճարակն է։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում մեր հիշողության հետ, երբ դրա մի մասը մենք հանձնում ենք հեռախոսին:

Օրինակ, պրոֆեսոր Օլիվեր Հարդտը, ով Մոնրեալի ՄաքԳիլ համալսարանում ուսումնասիրում է հիշողության և մոռացության նեյրոբիոլոգիան, նշում է՝ երբ դադարեք օգտագործել ձեր հիշողությունը, այն կվատանա։ Նրա խոսքով, մարդիկ սկսել են իրենց հիշողությունն ավելի քիչ օգտագործել՝ փոխարենն օգտագործելով տարբեր սարքեր։

Քեմբրիջի նյարդաբան Բարբարա Սահակյանն էլ նշում է, որ մարդիկ սկսել են նմանատիպ սարքերն օգտագործել ամեն ինչի համար։

Նա պատմել է 2010 թվականին կատարած փորձերիից մեկը․ երեք տարբեր խմբեր պետք է կատարեին ընթերցանության առաջադրանքը․ մի խումբը ստացել է ակնթարթային հաղորդագրություններ նախքան այն սկսելը, մյուսը՝ ակնթարթային հաղորդագրություններ ստացել է առաջադրանքի ընթացքում, իսկ երրորդ խումբը ակնթարթային հաղորդագրություններ չի ստացել, եղել է ըմբռնման թեստ: Ուսումնասիրությունը պարզել է, որ ակնթարթային հաղորդագրություններ ստացող խմբի անդամները չէին կարողանում հիշել, թե ինչ են կարդացել։

«Սմարթֆոնների օգտագործումը կարող է նույնիսկ փոխել ուղեղը»,– ասված է ABCD-ի շարունակական ուսումնասիրության մեջ, որը հետևում է ավելի քան 10․000 երեխաների (մինչև հասուն տարիք):

«Պատանիները, ովքեր ավելի շատ տեխնոլոգիա են օգտագործում, ունեին ուղեղի ավելի բարակ կեղև, որը, ենթադրաբար, զգացնել կտա ավելի մեծ տարիքում»:

Բանն այն է, որ ուղեղի կեղևը բարակում է ծերանալուն զուգահեռ, և շատ ավելի մեծ տարիքում կարող է կապված լինել դեգեներատիվ հիվանդությունների հետ, ինչպիսիք են Պարկինսոնը և Ալցհեյմերը, ինչպես նաև միգրենը:

Տեսանյութեր

Լրահոս