Բաժիններ՝

Դիետոլոգը նշել է այն բանջարեղենը, որն օգնում է թողնել ծխելը

Դիետոլոգ Գինսբուրգը ծխելը թողնելու համար խորհուրդ է տվել սմբուկ ուտել: Սմբուկը մեծ քանակության վիտամինների և սննդարար նյութերի աղբյուր է, դրանց կանոնավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Բանջարեղենն ունակ է ամրացնել անոթների պատերը և պաշտպանել աթերոսկլերոզից, մինչդեռ այն ավելի քիչ կալորիական է, քան լոլիկը կամ կաղամբը։ Սմբուկը պարունակում է նաև նիկոտինային միացություններ։

«Սմբուկը կարող է օգնել մարդուն թողնել ծխելը, նման ապացույցներ կան: Ապացուցվել է, որ ծխելը թողնելիս նիկոտինի տենչը նվազում է, եթե մարդը սմբուկ է կերել»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը։

Մասնագետը նաև խորհուրդ է տվել սմբուկը հում չուտել, կարող եք մարսողության խանգարումներ ունենալ։

«Սմբուկը պետք է եփել: Ստամոքսի լորձաթաղանթը գրգռող նյութերը սմբուկի կեղևի մեջ են, ավելի լավ է նախ բանջարեղենը շոգեխաշել կամ գոնե վրան եռման ջուր լցնել»,- խորհուրդ է տվել Գինսբուրգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս