Carrefour-ը նախատեսում է փոխել իր գործունեության ռազմավարությունը՝ կենտրոնանալ այն շուկաների վրա, որտեղ ինքն ունի կամ նախատեսում է գրավել առաջնային դիրքեր: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբեր ամսին մայրաքաղաք Երևանում բացվելու է ֆրանսիական Carrefour ընկերության առաջին սուպերմարկետը:
Այսօր առավոտից «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրել է «Արմավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը, պատճառաբանելով, որ պետական ավիափոխադրողը չի կատարել պայմանավորվածության իր մասը:
Մանրածախ առևտրի ծավալները Մեծ Բրիտանիայում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0.6%-ով։ Ինչպես գրում է «The Guardian»-ը, դա պայմանավորված է դպրոցական համազգեստի և ձմեռային հագուստի վաճառքի ծավալներով։ Բացի այդ, առևտրի ցուցանիշների վրա ազդել է նաև iPhone5-ի թողարկումը։
Բջջային հեռախոսների արտադրությամբ զբաղվող ֆիննական Nokia ընկերության բաժնետոմսերը Հելսինկիում հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած բորսայական գործարքների արդյունքում աճել են 8 տոկոսով և հասել 2.39 եվրոյի։
Եվրոպական Կենտրոնական բանկի հիման վրա ֆինանսական մեգակարգավորչի ստեղծման նախագիծը մասնագետները համարում են հակաօրինական: Այդ մասին գրում է «The Financial Times»-ը:
Moody’s գործակալությունն աշխարհի ամենահին բանկի՝ իտալական Monte dei Paschi di Siena-ի վարկանիշն իջեցրել է 2 աստիճանով՝ հասցնելով Baaa3 մակարդակի։ Դա նշանակում է, որ ընկերության պարտատոմսերը վեր են ածվում «աղբի», քանի որ վստահելի չեն և պահանջարկ չունեն։ Այս մասին տեղեկացնում է AFP գործակալությունը։
Հոկտեմբերի 18-ին Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինի, ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նոր ՀԴՄ-ների տեղադրումը համարում է տեխնիկական բնույթի նորարարություն, որը նպատակ ունի հարկային դաշտում ձևավորել «բարեխիղճ հարկատու» մշակույթը: Այս մասին ՀԱԳՄ նախագահը նշել է այսօր լրագրողների հետ զրույցում։
Ռուսաստանը ներել է աֆրիկյան երկրների ավելի քան 20 մլրդ դոլար պարտքը: Ինչպես գրում է Ռիա-Նովոստին, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սերգեևը ՄԱԿ-ի համագումարի ժամանակ:
Երկու տնտեսվարողների` «Զվարթնոց» օդանավակայանի և «Արմավիա» ավիաընկերության միջև ծագած վիճաբանության արդյունքում, վերջին հաշվով, տուժում է ուղևորը, ով ստիպված է լինում տոմսը փոխել և տեղ հասնել մեկ այլ ընկերության ինքնաթիռով։
Նոր, տեխնիկապես ավելի հագեցած ՀԴՄ-ներ 2013թ. հունվարի 1-ից կտեղադրեն միայն խոշոր գործարարները, ովքեր վճարում են ամսական ԱԱՀ։ Միջին և փոքր ընկերությունները նոր ՀԴՄ-ներին անցում կկատարեն 2014թ.-ի և 2015թ.-ի հունվարի մեկից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակն այս պահին կարգավորվել է: Այսօր «Արմավիան» 50մլն դրամ գումար է փոխանցել և մի քանի րոպեից չվերթերի սպասարկումը կվերսկսվի»,- 168.am-ին տեղեկացրել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայության ղեկավար Նելլի Չերչինյանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 18-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարն առաջարկվել է երեկվա փոխարժեքով` 1դոլար/405.99 դրամ, սակայն պահանջարկի չի գերազանցել 405 դրամը:
«Եթե ազդի էլ, ապա դա կլինի աննշան ազդեցություն»,-168.am-ի հետ զրույցում ասել է Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։
Հայաստանում հաշվառված 63729 տնտեսվարող սուբյեկտներից 1100-ը 2013թ. հունվարի 1-ից պետք է կիրառեն նոր տեխնիկական չափանիշներով ընդհանուր առմամբ 8400 հաշվիչ դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ)։
Ֆինասների նախարար Վաչե Գաբրիելյանի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինի և Եվրոպայում և Եվրասիայում ԱՄՆ օգնության կորդինատոր Դենիել Ռոզենբլյումի նախագահությամբ այսօր Երևանում մեկնարկել է հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը:
Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայում հանկարծակի նվազել է գործազրկությունը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերն անցկացնելու համար աշխատատեղերի ստեղծման շնորհիվ:
Ֆրանսիական խոշոր բանկերից մեկը՝ Credit Agricole ֆրանսիական բանկը, համաձայնել է վաճառել իր հունական ստորաբաժանումը` Emporiki Bank-ը Alpha Bank-ին խորհրդանշական 1 եվրոյով: Այդ մասին տեղեկացնում է Bloomberg-ը:
Պետության կողմից օտարման ենթակա մեքենաների ցանկից երևում է, որ մեկնարկային գները բավականին մատչելի են։ Օրինակ՝ 1996թ. արտադրության ՎԱԶ 21213-ը (նույն ինքը՝ Նիվան) առաջարկվում է 230 000 դրամով կամ 550 դոլարով։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 17-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,25%-ով:
MEDIACRAT ընկերությունը հայտարարել է միջազգային BRICS Business Magazine տնտեսական ամսագրի առաջին համարի լույս ընծայման մասին, որը նվիրված է զարգացող շուկաներին, մասնավորապես, Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին և Հարավաֆրիկյան Հանրապետությանը: Այս մասին գրում է Մեդիամաքսը՝ նշելով, որ պարբերականի խմբագրական խորհուրդը գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր, ֆինանսիստ և բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
«Վեդի Ալկո» ընկերության խորհրդի նախագահ Մանվել Ղազարյանը հավաստիացնում է, որ մթերվող խաղողի համար վճարումները կկատարվեն ամենաուշը մեկ ամսվա ընթացքում։
2013թ. համար ներկայացված բյուջեն կրկնում է 2012-ի բյուջեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Իսրայելի Բանկի ղեկավար Սթենլի Ֆիշերի կարծիքով, աշխարհն ավելի քան մոտ է գտնվում կործանմանը: «Չնայած համաշխարհային տնտեսության աննշան առաջընթացին, դրանից ստացված արդյունքը դեռևս շատ աննկատ է»,- նշել է Ֆիշերը:
Համաձայն Ավտոմեքենաների արտադրության եվրոպական ասոցիացիայի տվյալների, նոր մեքենաների վաճառքի ծավալները սեպտեմբերին նվազել են 10.8%-ով՝ տարեկան հաշվարկով մինչև 1 միլիոն 99 հազար մեքենա:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ռուսաստանցի գործարարներն իրեն 5 միլիարդ դոլարի չափով կաշառք են առաջարկել՝ «Բելառուսկալիում» ընկերությունը վաճառելու համար։ Այս մասին գրում է RBC-ն։
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է, որ հարկային և մաքսային համակարգերի ավտոմատացման, էլեկտրոնայնացմանը զուգահեռ, այսօր անհրաժեշտություն են դառնում նաև կադրային, կառուցվածքային բարեփոխումները, աշխատաժամանակի և աշխատատեղերի արդյունավետ բաշխածվածության խնդիրը
Ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանի խոսքերով, այս տարվա վերջում Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի 3.8 մլրդ դոլար, իսկ 2013 թ. վերջում՝ 4 մլրդ դոլար: Ստացվում է, որ հաջորդ տարվա ընթացքում ՀՀ արտաքին պարտքն ավելանալու է ընդամենը 200 միլիոն դոլարով։ Մինչդեռ նախկինում խոսք էր գնում 1, իսկ հետո նաև՝ 2 միլիարդի մասին։
2012թ. սեպտեմբերին եվրոգոտում գնաճը կազմել է 2.6% տարեկան: Այդ մասին վկայում են «Եվրոստատի» վերջնական տվյալները: Նախնական գնահատականները վկայում էին ինֆլյացիայի արագ աճի տեմպերի մասին՝ մինչև 2.7%:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 16-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0,43%-ով: