
Ըստ ՏՄՊՊՀ-ի՝ «Վեստա»-ն մոլորեցրել է սպառողներին և տուգանվել 15 միլիոն դրամով

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօրվա նիստում որոշել է 15 միլիոն դրամով տուգանել «Վեստա» տեխնիկայի խանութ-սրահին ( «Փրիթի Ուեյ» ՍՊԸ)` անբարեխիղճ մրցակցության համար:
Որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում հանձնաժողովը նշել է այն, որ ընկերությունը հայտարարել է, թե հանդիսանում է «Samsung», «Philips», «Sharp», «Panasonic», «Mastercook», «Selmer», «Ardo», «Fujitsu», «Fisher», «Fagor» ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում. պարզվել է, որ խանութը իրականում ունի ոչ թե պաշտոնական ներկայացուցչի, այլ գործընկերոջ կարգավիճակ։
ՏՄՊՊՀ-ն գտնում է, որ նման վարքագիծ դրսևորելով՝ «Վեստա»-ն մոլորության մեջ է գցել սպառողներին: