«ԿԲ-ի հաշվետվությունը, մեր խմբակցության կարծիքով` ցույց է տալիս, որ ԿԲ-ն թարախապալարի նման՝ թույլ չի տալիս ՀՀ տնտեսության հետագա զարգացումը: Առանց այդ համակարգի արմատական բարեփոխման՝ հնարավոր չի լինելու ապահովել ՀՀ տնտեսության զարգացումը: Սա ճակատագրական հարց է»:
«Կողմերը շարունակում են երկրորդ ինքնաթիռի հետ կապված հարցերը (MSN 95021), որը հատուկ «Արմավիայի» համար է կառուցվել` կանխավ կնքված պայմանագրի համաձայն, որն այժմ գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի թռիչքափորձարկման կենտրոնում»,- մեկնաբանել է Մ.Մոտորնայան:
«Աերոֆլոտը»` որպես «Շերեմետևոյի» բաժնետեր, տնօրենների խորհրդի առաջիկա նիստում պահանջելու է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոյի հրաժարականը։ Այդ մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
ՌԴ կառավարությունը սոցիալական պայմանագրի հիմունքներով 30-100 հազար ռուբլի կտրամադրի դժվարին իրավիճակում հայտնված քաղաքացիներին։ Այս մասին գրում է «Российская газета»-ն` հղում անելով Պետդումայի Աշխատանքի և սոցիալական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գալինա Կարելովային։
Բնակչության 42.3%-ը ամենօրյա գնումների համար հաճախում է սուպերմարկետ, իսկ 41%-ը նույն հաճախականությամբ օգտվում է փոքր խանութներից: Այմ մասին նշում է Մեդիամաքսը՝ հղում անելով Ամերիա աուդիտորախորհրդատվական ընկերության կողմից իրականացված հետազոտությանը:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` հոկտեմբերի 2-ին, բորսայում վաճառվել է 1.7 միլիոն ԱՄՆ դոլար։ 1 դոլարի միջին գինը կազմել է 408.75, ինչը 0.06%-ով բարձր է նախորդ օրվա ցուցանիշից։
Գնաճի թույլատրելի մակարդակի այնպիսի «ապահովումը», որի մասին խոսել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, նույնն է, եթե ընտանիքիդ անդամներին մի ամբողջ շաբաթ սովի մատնես, շաբաթվա վերջին օրը երեկոյան հյուրասիրես խորովածով ու ասես՝ տեսեք, ես իմ ընտանիքին ինչ լավ եմ պահում։
ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկատվությունը, թե սկսել է վաճառել իր ունեցվածքի մեծ մասը և նպատակ ունի բիզնեսը տեղափոխել արտերկիր:
Մաթեմատիկայի տիպային խնդիրների շարքում կա այսպիսի մեկը։ Մակույկը շարժվում է գետի հոսանքին հակառակ՝ A կետից B կետը։ Գետի արագությունը 7կմ/ժ է, մակույկինը՝ 5կմ/ժ։ Իսկ A և B կետերի հեռավորությունը 15 կմ է։ Որքա՞ն ժամանակ կպահանջվի B կետը հասնելու համար։
Ասում են՝ 1970-ականներին «աշխարհի տերերը» գտան բնակչության աճը կանգնեցնելու լավագույն ձևը՝ միասեռականության տարածումը։ Միասեռական շփումն անպտուղ է, և, բնականաբար, որքան շատ լինեն միասեռականները, այնքան կնվազի բնակչության թիվը։ Իսկ որքան քիչ լինի մարդկանց թիվն, այնքան լավ, որովհետև՝ մոլորակի ռեսուրսները սահմանափակ են և բոլորին չեն բավականացնի։
Պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն: Թե չէ, թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք և այլն և այլն:
Սեպտեմբերի 15-ին նախագահի մասնակցությամբ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունը լայնորեն լուսաբանվեց ԶԼՄ-ներով, սակայն՝ միայն նախագահի ելույթի մասով։ Մեր ձեռքի տակ է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության տեղեկանքը՝ գնումների գործընթացների վերաբերյալ։ Այնտեղ նշված խախտումները իսկական «մեթոդական ձեռնարկ» են՝ պետական փողերը գրպանողների համար։
Սեպտեմբերի 24-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 105 մլն 728 հազար 879 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 119 մլն 401 հազար 775 ԱՄՆ դոլար՝ 406.85 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ազգային վիճակագրական ծառայության նույն օրը հրապարակված երկու զեկույցներում նույն ոլորտի նույն ցուցանիշը տարբեր մեծություններ ունի։ Խոսքը վերաբերում է հանքարդյունաբերության ոլորտին. աճի ցուցանիշը հունվար-օգոստոսին մի տեղում 11.6% է, մյուսում՝ 15.8%։
Նախարար Գագիկ Բեգլարյանն ընդգծել է, որ նախարարության համար առաջնային խնդիրներից մեկը կառուցվող ճանապարհների բարձր որակի, սպասարկման ժամկետների ավելացումն ու դրանց արդյունավետության մեծացումն է:
Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ Оliver Wyman-ը երկրի 14 խոշորագույն բանկերում սթրես-տեստեր է իրականացրել, որոնց ձեռքերում են գտնվում Իսպանիայի բանկային համակարգի ակտիվների 90 տոկոսը: Պարզվել է, որ ամենաշատը լրացուցիչ միջոցների կարիք ունի Bankia-ն, որին անհրաժեշտ է 24,7 միլիարդ եվրո: Այնուհետու հաջորդում են Catalunya Caixa, Novagalicia, Banco de Valencia, Banko Popular, Banco Mare Nostrum բանկերը:
Արդեն մթերված բերքի դիմաց վճարումները, ըստ փոխնախարարի, հիմնականում կատարվում են տեղում կամ 7-10 բանկային օրվա ընթացքում. -«Իսկ այն գործարանները, որոնք խոշորածավալ մթերումներ են իրականացնում կամ ֆինանսական խնդիրներ ունեն, պայմանագրեր են կնքում` ժամանակացույցով մարում են: Ամեն դեպքում այդ բոլոր գործարանները գյուղացիների հանդեպ պարտավորությունները պետք է մարեն այս տարի` մինչեւ նոյեմբերի մեկը»:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից 168.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 29-ինԱզգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը, որը ընդգրկում էր արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի ու բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության և կադաստրի ոլորտները, եկամուտների ձևավորումը, հարկային ու մաքսային քաղաքականությունը:
Ըստ ՀՀ վիճակագրական ծառայության Հայաստանի 2012թ. հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի տվյալների, երկրում իրականացված շինարարության ծավալները նվազել են 4,1%-ով` կազմելով 206.4 մլրդ դրամ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012թ. սեպտեմբերի դրությամբ 12-ամսյա գնաճը կազմել է 2.5%։
Հանձնարարականներ են տրվել համապատասխան գերատեսչություններին՝ քննարկելու հայկական կողմի առաջարկությունը և հստակեցնելու ատոմակայանի կառուցման ֆինանսական մեխանիզմները:
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից 2011թ. տարեկան բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ նշեց, որ տվյալ հանձնաժողովի խնդիրը ոչ թե բիզնես պաշտպանելն է, այլ մրցակցության պաշտպանությունը: «Մրցակցությունը պաշտպանելը Ձեր սուրբ պարտականությունն է,- նշեց Հ. Նաղդալյանը՝ ապա հետաքրքրվեց,- Իսկ կարո՞ղ է՝ խախտումներն են շատացել»:
«Որոշ խնդիրներ, ժամանակացույցի առումով, իրոք, եղան ֆինանսավորման հարցում, սակայն, պետք է նշեմ, որ, չնայած դրան, զգալի աշխատանքներ են իրականացվել՝ նախագծային, գեոֆիզիկական, գեոտեխնիկական, որոնք մինչև տասը մլն դոլար արժողությամբ ծրագրեր են»,- ասաց Արա Սիմոնյանը:
«Շատ բաղադրիչներ էլ մեզ հուշում են, որ գազի գնի վերանայման կարիք արդեն սպասվում է՝ սպասեք-տեսնենք` մեր լիցենզավորված ընկերություններն ինչպիսի՞ հայտեր կներկայացնեն, և հետո հանրությանը կներկայանանք բաց, թափանցիկ և քննարկումներին էլ կհրավիրենք հետաքրքրվողներին՝ մեզ հետ մասնակցելու»,- ասաց Ռոբերտ Նազարյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հարցրեց Տ. Դավթյանին, թե` որպես Էկոնոմիկայի նախարար, ուսումնասիրություններ ունի՞, թե ՀՀ տնտեսության որ ոլորտներն են ավելի շատ եկամուտներ գեներացրել պետական բյուջեից ի՞նչ է նախատեսվում այդ ոլորտների պոտենցիալը բարձրացնելու և ավելի շատ եկամուտ ապահովելու համար:
«ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից իրականացվող ֆինանսական օժանդակության ծրագրերը դրամաշնորհային ծրագրեր են, որոնք չեն ավելացնում հետագա ֆինանսական պարտավորություններ, ինչը շատ լավ է»,- այսօր ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տ.Դավթյանը։
Հերթական քննարկումը տեղի ունեցավ այսօր ՝ «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում և «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում: Քննարկումներին իր մասնակցությունը ցուցաբերեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ հնարավոր է՝ գազի սակագնի վերանայման կարիք լինի:
Ըստ Ա. Սիմոնյանի՝ հոկտեմբերի 22-25-ին Հայաստանում տեղի կունենա հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համատեղ նիստ, որտեղ կհստակեցվեն շինարարության սկսման ժամկետները:
Ըստ կողմերի` ծրագիրը կստեղծի ավելի արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականությունը և կանոնակարգող միջավայրերը, կավելացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի մասնավոր հատված – պետություն համագործակցությունը: