Ավելին, նման կամ համանման արտահայտություն չի հնչել նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի ՀՀ Ազգային ժողովում ունեցած ելույթում:
Նարեկ Արամի Թովմասյան՝ ընդունվել է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը՝ Ստենֆորդի համալսարանը, ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի դպրոցը: Այս մասին այսօր կառավարության նիստի վերջում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ շեշտելով, որ ինքն այդ մտքից իրեն լավ է զգում:
«Գաղտնիքը կայանում է նրանում, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ: Քանի որ այն պահը, որ մինչև իրականացվի, հավաքագրվի, կարող է անցնել 1-3 տարի: Ռազմավարության առումով սա համահունչ է ՀՀ կառավարության ծրագրերին, սակայն միանգամից այդքան գումար կպահանջվի»:
«Այսուհետ մենք լինելու ենք չափազանց խիստ բացթողումների նկատմամբ»,- ասաց Տ. Սարգսյանը՝ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարելով ամեն ստուգումից հետո ակտեր կազմել և ներկայացնել իրավապահ մարմիններին:
«Մայիսի 12-ին Արմավիրի մարզում ուժեղ կարկտահարությունից հետո գյուղացիները հուսահատված էին»,- այսօր կառավարության նիստում նման բնորոշում տվեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կրապետյանը՝ ներկայացնելով, թե ինչ է արվել գյուղացիներին օգնելու համար:
Երևանի քաղաքապետարանի կողմից «Փակ շուկայի» տարածքում կատարվող որոշ շինարարական աշխատանքներն ու նոր ենթակառուցվածքներն ապօրինի ճանաչելու որոշումը չի կասեցրել շինարարության ընթացքը:
Երևանի կրկեսի` 2011 թ.-ի սեպտեմբերին սկսված վերանորոգումը նախատեսված էր ավարտել 2014 թ.-ի վերջին: Համենայն դեպս, այս ժամկետն է նշված կառավարության հետ կրկեսի տնօրինության կնքած պայմանագրում:
Կառույցը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ՝ Կիպրոսում: Transinc Global Services-ի մասնագետներն օգնում են անհատներին հիմնել օֆշորային ընկերություններ:
2001թ. աշնանը Մոսկվայի կենտրոնում գտնվող «Якорь» ռեստորանից ուշ երեկոյան դուրս եկավ երկու տղամարդ: Նրանց գործարար հանդիպումը մեկնարկել էր նախաճաշին և շարունակվել ողջ օրվա ընթացքում:
Միանգամից ասենք, որ «Եգիպտոսի ցուցարարներ» ասվածը հավաքական արտահայտություն է, որի մեջ մտնում են նաև Թուրքիայի և այլ երկրների ցուցարարները։
ՀՀ Վերահսկիչ պալատին և ՀՀ կառավարությանն ուղղված պաշտոնական գրություններով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, վերահսկողության արդյունքների վերաբերյալ, ըստ էության որևէ առարկություն չի ներկայացրել: Ավելին ներկայացվել է հայտնաբերված խախտումների և թերությունների վերացման վերաբերյալ
Յունիբանկը «Զիգզագ» խանութների ցանցի հետ համատեղ հայտարարել է նոր ակցիա, որի շրջանակներում ապառիկ կարելի է գնել Bosch և Siemens սառնարաններ և սպասք լվացող մեքենաներ շահավետ պայմաններով` 0% կանխավճարով, 0% տարեկան տոկոսադրույքով և 0% միջնորդավճարով: Վարկի գումարը կազմում է մինչև 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Ակցիան գործում է մինչև 2013թ.-ի հուլիսի 31-ը:
Հուլիսի 5-ից մեկնարկում են Երևան-Բեյրութ ուղիղ ավիաչվերթներ: Դրանք տեղի կունենան շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ: Բացման առիթով Հայաստան է ժամանելու լիբանանյան պաշտոնական ու գործարար շրջանակների մեծ ու ներկայացուցչական պատվիրակություն։
Երկօրյա դադարից հետո «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 3-ին, արտարժութային գործարքներ տեղի ունեցան, որոնց արդյունքում դոլարի փոխարժեքը բարձրացավ։
Գլխավոր դատախազը հայտարարել էր, որ այն գործերը, որոնք ստացել է Վերահսկիչ պալատից, որևէ խոսք չկա 700 միլիարդի կամ 70 միլիարդի մասին: Խոսքը գնում է ընդամենը 200-300 միլիոնի մասին, որը պետք է քննարկվի և ապացուցվի` չարաշահումներ կա՞ն, թե՞ չկան: Գլխավոր դատախազը հայտարարել է, որ 700 միլիարդի մասին խոսք չկա: Վերցրեք ու նայեք՝ նախագահն ի՞նչ է ասել:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով զեկուցվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
«ՀՀ-ում ունենք բավականին թյուր կարծիք, որ ձեռնարկությունները առաջին տարում պետք է 40-50% շահույթ ունենան, բայց դա վերաբերում է առևտրային կազմակերպություններին, այն էլ ստվերային կողմ է առկա: Ծրագիրը մեծ մասամբ իրականացվում է մարզերում, և չի կարելի դրանից հրաժարվել միայն ռիսկայնության պատճառով»:
Նախարարը հայտարարեց, որ ՎՊ ընթացակարգային խախտումների հետ համաձայն են, բաց այդ գործընթացները կանոնակարգվել են, 150 մլն դրամի խնայողություն են ունեցել:
«700 մլրդ դրամի անարդյունավետ ծախսերի հետ կապված ՎՊ գնահատականի հետ ես համամիտ չեմ, այդ ծավալի գնումներ չեն իրականացվում»:
«ՎՊ-ն ասել էր, թե հանրային զուգարանները տեղադրված չեն և չեն աշխատում, բայց ես պետք է ասեմ, որ դրանք տեղադրված են և աշխատում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը:
Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչ Աշոտ Գաբրիելյանը դիմել է 168.am-ի խմբագրություն և հայտնել, որ իր աճեցրած բարձրորակ ծիրանը հրաժարվել են մթերել «Արալեզ-ալկո» գինու-կոնյակի գործարանի տարածքում գործող «Արարատի Աբրիկոն» ՍՊԸ-ում:
Սլովակիայում եթե որևէ մի գործարար փորձի օֆշոր փող փոխանցել, հաջորդ օրերին կհայտնվեն տնտեսական քրեական ոստիկանության աշխատակիցները և բացատրություն կպահանջեն, թե ինչ իրավունքով է սլովակյան գումարներից փող փոխանցել: Իմ մտքով երբեք չի անցել 4% տալով օֆշորում՝ խուսափել սլովակյան հարկերից:
Առաջիկա 3 տարիներին ՀՀ կառավարության համար գերակա են լինելու 3 հիմնական ուղղություններ՝
Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի օրը հավանության է արժանացրել Հայաստանին նոր վարկային տրանշի տրամադրումը՝ մոտ 84 միլիոն դոլարի չափով։
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը խոսելով 2012 թ. ՎՊ տարեկան հաշվետվության մասին հայտարարել է. «ՎՊ բացահայտումները թեև վերաբերվում են շինարարության ոլորտին, բայց հաշվետվության մեջ նշված է` քաղաքաշինության ոլորտ: Ճիշտ կլիներ, եթե ՎՊ-ն նշեր, ոչ թե «քաղաքաշինություն» բառը, այլ «շինարարություն»:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 2-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 411.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 411.25 դրամը։
Հունիսի 27-28-ը ՊԵԿ պատվիրակությունը, նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, մասնակցել է հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության` Բեռնում կայացած 17-րդ ընդհանուր համագումարին, որն ընթանում էր Շվեյցարիայի դաշնային հարկային մարմնի նախագահությամբ:
ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան զեկույցում տեղ էին գտել Բնապահպանության նախարարությանն առնչվող էական նշանակություն ունեցող խնդիրներ և խախտումներ:
«Ցավոք շինոլորտում խախտումներ և բացթողումներ կան, բայց ՎՊ-ն պետք է հստակեցներ, թե շինարարության ընդհանուր ծավալում խախտումներն ինչքան են կազմել»:
Այս տարվա մայիսին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք է եղել 140 մլն 492.000 դոլար, որն ապրիլի համեմատ ավելի է 6.9%-ով: Գրեթե նույնքան տրանսֆերտների ծավալն աճել է 2013 թ. մայիսին 2012 թ. մայիսի համեմատ: