Բաժիններ՝

Եթե գնորդ չլինի, պետությունը պարտքի դիմաց կվերցնի «Միկա»-ի մարզադաշտը

ՀՀ կառավարությունը այսօր ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

Նշենք, որ Մանանդյան 41 հասցեում գնտվում է «Միկա» մարզահամալիրը, որն աճուրդի է հանվել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից: Համապատասխան հայտարարությունը զետեղված է ԴԱՀԿ ծառայության պաշտոնական կայքի՝ աճուրդի հանված գույքի բաժնում։ Աճուրդը մեկնարկել է երեկ՝ օգոստոսի 25-ին, և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 4-ը։ Համալիրի մեկնարկային գինը 9 միլիարդ 45 միլիոն դրամ է։ Այս պահի դրությամբ գնման որևէ առաջարկ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս