այաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի նիստում միաձայն ՀԲՄ նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը՝ փոխարինելով «Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանին
Գերմանիան Հայաստանին կհատկացնի մինչև 750 հազ. եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն` «Կայուն տնտեսական զարգացում առաջնահերթ ոլորտում» ծրագրի իրականացման և համակարգման համար անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման համար։
Ինչպես 168.am-ին հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը, ոչնչացել է կարտոֆիլի և հացահատիկի ցանքատարածությունների 50-80%-ը
Ընկերության եկամտի աղբյուրն արտադրությունն է, ոչ թե բանկը: Ես կարծում եմ, որ բիզնեսմենը ֆինանսներից գլուխ չպիտի հանի: Խնդիրն այն է, որ նա կարող է չդիմանալ ֆինանսական օպերացիաների գրավչությանը: Արդյունքում՝ նա ստիպված կլինի մեծ գումարներ վերցնել՝ հաշիվները մարելու համար:
ՀՀ առևտրային բանկերն արդյունաբերական ձեռնարկություններին անցած տարի հատկացրել են 373 մլրդ 535 մլն դրամ վարկ՝ նախորդ տարվանից 39%-ով ավելի:
Հայաստանի անշարժ գույքի շուկան պասիվանում է: ՀՀ կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերլուծության համաձայն՝ այս տարվա մարտ ամսվա համեմատ ապրիլին իրականացված գործարքների թիվը նվազել է 2.8%-ով՝ կազմելով 15,824:
168.am-ի հետ զրույցում մի քանի ընկերությունների ղեկավարներ նշեցին, որ հարկային փոփոխությունը շատ անսպասելի է եղել իրենց համար և կարճ ժամանակահատվածում իրավիճակի փոփոխությունն իրենց փաստի առջև է կանգնեցրել:
Ես ինձ ընդհանրապես բիզնեսում մեծ մարդ չեմ համարում: Ես սովորական տղա եմ, ով օրեցօր ավելի ու ավելի շատ է աշխատում: Ես ռեալիստ եմ:
Հայաստանում այնքան էլ շատ չեն ընկերությունները, որոնց հետ մենք IFC-ում կցանկանայինք աշխատել: Մեզ հետ աշխատելն էլ հեշտ չէ, որովհետև հաճախորդի հետ աշխատելու ժամանակ մենք պահանջում ենք, որ մեր պոտենցիալ հաճախորդը բավարարի մի շարք պահանջներ:
Շ. Սարդարյանը հերքել է «ՀայՌուսգազարդ»-ում բարձր աշխատավարձերի մասին շրջանառվող լուրերը` նշելով, որ միջին աշխատավարձն ընկերությունում 150.000 դրամ է, և ընկերությունում չկան 5-6 հազար դոլար աշխատավարձ ստացող մարդիկ:
ՀՀ բանկերում քաղաքացիների ավանդները 1 տարում աճել են մոտ 24.5%-ով:
«Արևելյան ներդրումներ» եռամյա ծրագրի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի օժանդակությամբ և Եվրապալատի (Eurochambers) ղեկավարությամբ այս տարվա գարնանը Երևանում պետք է կազմակերպվեր ներդրումային համաժողով, որը սակայն հետաձգվել է մինչև աշուն:
Այս տարվա առաջին 4 ամիսներին Հայաստանից օդային ճանապարհով մեկնել է 242.007 մարդ, ժամանել՝ 200.542 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին մեկնել և չի վերադարձել 41.465 մարդ:
Հաշվի առնելով հիմնդրամ մուտք եղած գումարները այս երկու օրերի ընթացքում՝ կարելի է հաշվել, որ վնասն ամբողջությամբ ծածկելու համար կպահանջվի 3289 օր կամ 9 տարի։ Եթե գործարարների ակտիվությունը պահպանվի նույն մակարդակի վրա։
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագին համարում է, որ եվրոյի գոտու երկրների տնտեսական վիճակն այժմ ավելի կայուն է, քան 1 տարի առաջ էր։
Հայաստանի Հանրապետությում խոզերի գլխաքանակը նախորդ տարվա ընթացքում աճել է 36 956-ով կամ 34.1%-ով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։
Մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 80,864,945 ԱՄՆ դոլար 415.62 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 94,689,029 ԱՄՆ դոլար 416.65 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 39.4 մլն ԱՄՆ դոլար:
«Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիս էր կազմակերպել «ՀայՌուսգազարդ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանի հետ:
Այս երևույթներն իրենց ազդեցությունը կունենան կանխատեսվող հորիզոնում ակնկալվող մակրոտնտեսական միջավայրի և գնաճային զարգացումների վրա…
Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չեք բարձրաձայնել, որ հնարավոր է գազի գնի փոփոխություն լինի, Վ. Այվազյանը պատասխանեց. «Տեղյակ պահողը քննարկողը պետք է լինի: Ի՞նչը պետք է տեղյակ պահեն՝ որ քննարկո՞ւմ են… հա քննարկում են, հետո՞»:
Մայիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կանոնակարգման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի գլխավորած պատվիրակությանը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 24-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել:
Հիմնադրամին փոխանցում են արել «Նոյան» բնական հյութերի գործարանը՝ 2 մլն դրամ, «Արտֆուդ» ընկերությունը՝ 2 մլն դրամ, «Ֆլեշ» ընկերությունը՝ 2 մլն դրամ, «Երևանի կոնյակի գործարանը»՝ 500 հազ. դրամ, «Աթենք» ընկերությունը՝ 300 հազ. դրամ, «Գյումրի» գարեջրի գործարանը՝ 300 հազ. դրամ, «Մուշ» ընկերությունը՝ 50 հազ. դրամ, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը՝ 300 հազ. դրամ, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ 150 հազ. դրամ:
«Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ չվերթը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, Իսրայելի և Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը»,- ասաց Ա.Նուրոկը:
Համաշխարհային բանկի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) որոշել են համատեղ աջակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի արտադրողներին:
Հայաստանում գազի գնի կտրուկ բարձրացման հայտարարությունը սոցիալական եւ աշխարհաքաղաքական հետեւանքներին վերաբերվող բազմաթիվ հարցեր բորբոքեց:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի խոսքերով՝ առաջիկայում չվերթների ավելանալուն զուգընթաց ավիատոմսերի գները կնվազեն:
«Մենք երեկ վերջապես պարզեցինք սենսացիոն այս տեղեկությունը»,- ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը
Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է «Հարի Փոթեր» գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգի բիզնես կանոնները: