2013 թ. հունիսի 1-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 371,926, ինչը 2012թ. նույն ժամանակաշրջանի համեմատ մեծ է 22,106-ով: Ընդհանուր առմամբ՝ հավաքագրվել է 8 մլրդ 962 մլն 635 հազար դրամ ԱՊՊԱ վճար:
Դեղագործության զարգացումը բավականին մեծ պոտենցիալ ունի Հայաստանում: 2012-ին շուրջ 15 դեղարտադրողների կողմից թողարկվել է մոտ 3.8 մլրդ դրամի արտադրանք (2011-ի համեմատ աճը` 6.8%), 2013-ի հունվար-մայիսին` 1.9 մլրդ դրամ (աճը` 29.3%):
Հուլիսի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 27.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29 մլն ԱՄՆ դոլար:
Հուլիսի 9-13-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104,534,911 ԱՄՆ դոլար 410.26 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 108,948,690 ԱՄՆ դոլար 411.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը կառավարության լավատեսությունը չի կիսում
Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրապարակած օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն (2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր):
Այսօր Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ավարտեց գերմանական «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի` ընդդեմ Գագիկ Ծառուկյանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի» գործով քննությունը: Որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 12-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.53 76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.06%-ով կամ 0.23 դրամով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջոզեֆ Բորկովսկուն, չինական «Poly Group» ընկերության ներկայացուցիչներին՝ նախագահի տեղակալ Դայ Նինգի գլխավորությամբ:
Հայաստանյան շուկայում դեղերի գները կայուն են: Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արեց Դեղարտադրողների և ներմուծողների միության գործադիր տնօրեն Սամվել Զաքարյանը:
2013 թ. մայիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները, նախորդ տարվա մայիսի նկատմամբ, նվազել են 7.4%-ով: Ընդ որում՝ 11% նվազում տեղի է ունեցել մշակող արդյունաբերության ոլորտում, մինչդեռ հանքարդյունաբերությունն աճել է 12.5%-ով:
2010 թ. սեպտեմբերին դատավոր Կուբանյանը բավարարել է հայցը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությունից հօգուտ «Նումարդ թրեյդինգ» ընկերության բռնագանձել 4 մլրդ 949 մլն դրամ, միաժամանակ որոշել է «Նաիրիտ» գործարանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել պետտուրքի գումար՝ նշված 98 մլն դրամը:
Սնանկ ճանաչված «Տոնուս» ընկերության պահանջատերերի առաջին ժողովը տեղի կունենա օգոստոսի 23-ին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Սնանկության գործերով կառավարիչների Կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ, «Տոնուսի» սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում էին կենսաթոշակների ու նպաստների ցուցակների ճշգրտման ու բեռնաթափման մասին: Խոսում էին համակարգի կատարելագործման մասին, նոր օրենք ընդունում: Բայց այդ ամենը չէր խանգարում թոշակները ճիշտ ժամանակին վճարել:
«Թույլ չենք տա, որ խոշոր ռազմավարական նշանակություն ունեցող պետական այս ծրագիրը վտանգի ենթարկվի»,- ասել է նախարարը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 11-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.76 դրամ։ Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.30%-ով կամ 1.24 դրամով։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչների հետ՝ ԱԶԲ-ի փոխնախագահ Քսիաոյու Ժաոյի գլխավորությամբ:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցերին խոստացել են ևս 1 ամսվա աշխատավարձ վճարել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանը:
2013թ.-ի մայիսի վերջին Յունիբանկի ավանդների ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով և կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը` ժամկետային ավանդները:
Հուլիսի 11-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39104144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշմամբ Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ է ճանաչվել՝ բավարարվելով ՎՏԲ-Հայաստան Բանկի հայցը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ բանկից։
168.am-ի հետ զրույցում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնել է, որ իրենց կողմից մոնիթորինգի ենթարկվող ապրանքների գների բարձրացում առայժմ չկա:
«Այսօր Հայաստանում ծխախոտի գինն ավելի ցածր է, քան Վրաստանում։ Օրինակ՝ 1 տուփ Winston-ը Հայաստանում արժե 90 ամերիկյան սենթ, իսկ Վրաստանում՝ 1.2 դոլար։ Ակցիզային հարկի 25%-անոց բարձրացումից հետո այդ տարբերությունն ավելի կմեծանա։ Իսկ դրա արդյունքում մեծանում է վտանգը, որ Հայաստանից Վրաստան մաքսանենգ ճանապարհով ծխախոտ կներկրվի, ինչը կնվազեցնի բյուջեի եկամուտները»,- ասել է Մչեդլիշվիլին
Խաղը կոչվում է զրոյական, եթե խաղացողներից մեկի շահումը հավասար է մյուս խաղացողի նույնչափ կորստին։ Տրանսպորտի թանկացումը, խոշոր հաշվով, զրո միավորանոց խաղ է։
ՀՀ կառավարությունը այսօր որոշել է թույլատրել «Հայասի Գրուպ» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված մաքսային ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հունվարի 1-ը։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ՝ դա հնարավորություն կտա ավարտել վերամշակման աշխատանքները, կայունացնել ընկերության ֆինանսական վիճակը և պահպանել ստեղծված աշխատատեղերը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է իտալական «Տոտո» հոլդինգի և «Սուարդի Իտալիա» ընկերությունների ներկայացուցիչներին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 411 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.27%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 820 հազար դոլար։
«Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա»,-ասել է վարչապետը:
Երևանի 2013թ. բյուջեով նախատեսվում է հավաքել 1 մլրդ դրամ տուրք, այսինքն՝ 700 մլն դրամ տրամադրվելու է այս նորաստեղծ ընկերությանը
Կենտրոնական բանկի խորհուրդը հուլիսի 9-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ» կարգը և «Մասնակիցների ռեեստրը վարողի կողմից մասնակցին տրամադրվող՝ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի, դրանց ընդհանուր հաշվարկային արժեքի, ինչպես նաև մասնակցի միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարի մասին» տեղեկանքի ձևը: