ՀՀ կառավարությունը 30%-ով սուբսիդավորելու է գազի սակագինը: Բացի այդ՝ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի սակագնի բարձրացումը ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։
ՀՀ նախկին վարչապետ, 2013 թ-ին ՀՀ նախագահի թեկնածու և Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ գազի գնի բարձրացումը շատ խիստ բացասական ազդեցություն կունենա ժողովրդի կենսամակարդակի վրա:
Այժմ, երբ արդեն միայն հայտնի կենդանու համար պարզ չէ, որ ռուսական կողմը գազը թանկացրել է, կառավարությունից ոչ ոք «լայեղ» չի անում տեղից վեր կենալ ու խելքը գլխին մի բացատրություն ներկայացնել, թե ի՞նչ եղավ։
Մայիսի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Գերմանիայի էկոնոմիկայի Արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն պրոֆեսոր Ռայներ Լինդների գլխավորած պատվիրակությանը:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը տեղեկացրել է, որ գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Օգնությունը պետք է լինի առարկայական և տեղին: Մենք պետք է օգնենք միայն սոցիալապես անապահովներին»:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սկսել է էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման գործընթացը:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գերմանիայի տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Ռայներ Լինդների գլխավորած գործարար պատվիրակությանը:
Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը, Հայաստանի Հանրապետությունում 15.05.2013թ. դրությամբ որակավորման վկայական ունի 577 հաշվապահ:
Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:
«Տրանսգազ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ բնական գազի փոխադրման հաշվարկում նշված է, որ ընկերությանը հանձնվող հազար խմ բնական գազի արժեքը 113428,08 դրամ է: Դա նշանակում է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող հազար խմ գազի գինը 270 դոլար է:
2013 թ. մայիսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.0%:
2009 թվականից հիմնադրված ընկերությունն արտադրում է «Շահնազարյան» և «Pearl of Armenia» տեսակների 3-ից 7 տարեկան կոնյակներ և կոնյակի սպիրտ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 416.5 դրամ։
Սեմինարի ընթացքում ներկայացվելու են բանկային վերահսկողության հիմնարար սկզբունքների վերջին փոփոխությունները, հիմնարար սկզբունքներին բավարարելու ավստրիական և հայաստանյան փորձը, բանկային վերահսկողության ավստրիական մոդելը, Բազել III-ի, մակրոպրուդենցիալ կարգավորման տարբեր գործիքների, ռիսկերի և կորպորատիվ կառավարման վերաբերյալ թեմաներ:
Գազի գնի թանկացման դեպքում կթանկանան տաքսի ծառայությունների, ինչպես նաև հասարակական տրանսպորտի գները: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ «Սպառողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ գազի գնի թանկացումը էական ազդեցություն է ունենալու Հայաստանում գնաճի ցուցանիշի վրա։
Առաջին անգամ սահմանվել է նաև Հայաստանի բանկերի միության նախագահի հատուկ մրցանակ, որը շնորհվել է այս ոլորտում մասնագիտական բարձր կարողություններ ցուցաբերած լրագրողներին։ Այս անվանակարգում հաղթող են ճանաչվել…
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պաշտոնապես դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով գազի գնի և միշարք ծառայությունների սակագների վերանայման հայտերով:
Եթե բանկերի շահույթի մի մասը, որն ուղղում է վերակապիտալիզացիային, ազատվի շահութահարկից, ապա Ռուսաստանի տնտեսությունը լրացուցիչ 1 տրիլիոն ռուբլի կստանա՝ վարկերի տեսքով։
Ռուսաստանի Роспотребнадзор-ը թույլ չի տվել երկիր ներմուծել 5 տեսակի կոնյակ, որոնք արտադրում է վրացական «Ասկանելի եղբայրներ» ընկերությունը։
Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52,432,713 ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55,647,451 ԱՄՆ դոլար 415.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Մայիսի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Դմիտրի Կատերինիչին:
Մայիսի 13-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39102148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան»’ գործակալության կողմից 13.05.13թ.-19.05.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մայիսի 13-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Դոլարն առաջարկվել է 417 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 416.85 դրամը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ, նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։
Ես նորաձևություն չեմ ստեղծում, ես միայն մարդկանց եմ հագցնում: Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ կարողանան կրել իմ ստեղծած հագուստը: