Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2780 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3200 տոկոս:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Միգրացիոն ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272.918 մարդ, ժամանել՝ 250.796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22.122 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 19-ին, դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.37 դրամ, ինչը նախորդ նստաշրջանի համեմատ 0.78%-ով ավելի բարձր է։
«Բանավեճն ինձ համար, մեղմ ասած, կյանքի նպատակ չէ: Ուղղակի չեմ հանդուրժում սուտը, պոռոտախոսությունն ու առավել ևս՝ անձնական վիրավորանքը: Գնդակը վաղուց Բագրատյան Հրանտի դաշտում է: Դրա մասին ինքը պետք է մտահոգվի»,- գրել է Թ.Մանասերյանը
«Ես նրան սիրով բանավիճելու հնարավորություն եմ տալիս։ Օրինակ, վաղը մենք սլավոնական համալսարանի տնտեսագետների մոտ (4-րդ կուրս 4-րդ հարկ) 9։30-ից մինչև 14։00 հենց այդ հարցերն ենք բանավիճելու։ Համեցեք»,- գրել է Բագրատյանը
Ռուսաստանյան «Գազպրոմ» կոնցեռնը կենտրոնացած է առաջին հերթին Արևմուտքի հետ բիզնեսի վրա, ինչը վնաս է հասցնում արագ զարգացող ասիական շուկաների հետ հարաբերություններին։ Այդ իսկ պատճառով ընկերությունը պետք է կիսել։ Նման կարծիք է հայտնել միլիարդատեր, «Ռուսալ» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիպասկան՝ The Financial Times թերթի հետ հարցազրույցում։
Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանից մեկնել է 272 918 մարդ, ժամանել՝ 250 796 մարդ։ Բացասական հաշվեկշիռը կազմել է 22 122 մարդ։ Սա ռեկորդային ցուցանիշ է՝ վատ իմաստով։
ՈՍԿԻ` գնման գին` 19447.58 (+343.93), բացթողնման գին` 21138.67 (+373.83), ԱՐԾԱԹ` գնման գին` 354.81 (+5.79), բացթողնման գին` 385.66 (+6.29), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19516.17 (+280.75), բացթողնման գին` 21213.23 (+305.16), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 9443.68 (+479.2), բացթողնման գին` 10264.87 (+520.87):
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր՝ մարտի 18-ին, նոր բարձունքներ է նվաճել։ Ժամը 15։30-ի դրությամբ, առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 414 դրամով, վաճառում՝ 417-417.5 դրամով։
Քննարկվող հիմնական թեմաները վերաբերելու են գովազդային շուկայում անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին, (գովազդում գերադրական աստիճանի կիրառում,անչափահասների կերպարների օգտագործում և այլն):
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը 2012թ.-ին որևէ գույք, արժեթղթեր կամ այլ ներդրումներ, դրամական միջոցներ չի ունեցել:
Երկու տնտեսագետների՝ ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի և «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի միջև կոնֆլիկտը ոչ միայն չի հանդարտվում, այլև կարծես նոր թափ է հավաքում։
Մարտի 11-15-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,297,818 ԱՄՆ դոլար 411.76 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 91,357,898 ԱՄՆ դոլար 413.16 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«2013-ին օրինակ ՀՀ տնտեսությունն աճում է։ Բայց արի ու տես այս անշնորհակալ ժողովուրդ այդ աճը տեսնում է ու … արտագաղթում։ Ընդ որում արտագաղթի նման սկիզբ մենք երբեք չէինք ունեցել»,- ասում է Հրանտ Բագրատյանը։
Ֆրանսահայ գործարար, Երևանի «Փարիզյան սուրճ» սրճարանի նախկին սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանը, ով Հայաստանից հեռացավ բիզնեսում ծագած խնդիրների պատճառով, ասում է, որ ֆրանսիական «Կարֆուր» սուպերմարքեթների ցանցի մուտքը Հայաստան ձեռնտու չէ այն օլիգարխներին, ովքեր սուպերմարքեթներ ունեն:
1993 թվականին տրամադրված վարկի գումարը կազմում էր 12 մլն ԱՄՆ դոլար, որից փաստացի օգտագործվել էր 10.7 մլն ԱՄՆ դոլարը: Վարկը տրամադրվել էր 20 տարի մարման ժամկետով, որից հինգ տարին` արտոնյալ, տարեկան 3.65% տոկոսադրույքով:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 15-ին, ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 414.29 դրամ, ինչը երեկվա ցուցանիշից ցածր է 0.10%-ով կամ 0.43 դրամով։
Ինչ-ինչ, բայց մեր կառավարության մոտ մարքեթինգային ունակությունները գերզարգացած են։ Այսինքն՝ կարողանում են ամեն ինչ լավ փաթեթավորել և ներկայացնել այնպես, որ կարելի է կարծել՝ խոսքը դարակազմիկ ինչ-որ որոշման մասին է։
«Առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի օրենսդրական նախաձեռնությանը, սակայն ողջունելով նախագծի հեղինակների նպատակադրումը` առաջարկելով խնդրին անդրադառնալ «ՀՀ բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման ընդունումից հետո` դրա համատեքստում։
Երեկվա շեշտակի թանկացումից հետո դոլարի փոխարժեքը այսօր թեթևակի նվազել է։ «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 14-ին, ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 414.72 դրամ, ինչը երեկվա ցուցանիշից ցածր է 0.07%-ով կամ 0.28 դրամով։
Թե ինչ է կատարվում փոխարժեքի հետ` պարզ է: Դրամն արժեզրկվում է, ընդ որում` կտրուկ տեմպով: Իսկ ինչո՞ւ: Ոչ պակաս կարևոր այս հարցին պատասխան գտնելը բավականին դժվար է:
Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Գոհար Մատինյանի նախագահությամբ, մերժել է գործով պատասխանող «Աբգար Հինգերորդ» ՍՊ ընկերության բողոքը:
Թեև 2012 թվականին գյուղատնտեսության ոլորտին տրամադրվել են մատչելի տոկոսադրույքով վարկեր, սակայն գործնականում չեն պահպանվել հաստատված տոկոսադրույքները և գյուղացիների վրա դրվել է ավելորդ բեռ:
«Նաիրիտ գործարանի» աշխատակիցներին հրավիրում են ՀՀ գլխավոր դատախազություն և հարցաքննում:
Ընդհանրապես օրենսդրությունը որոշակի բեռ է դնում բիզնեսի և բնակչության վրա` ժամանակ, փող, սահմանափակումներ: Մենք աշխատում ենք այստեղ պարզեցումներ անել, և ինչը կարծում ենք ավելորդ է, պետք չէ, վերացնում ենք
Մեր հասարակությունը սկսել է տոներին առավել մեծ նշանակություն տալ: Մարդիկ ցանկանում են յուրահատուկ նվերներ մատուցել իրենց սիրելիներին, ընկերներին ու հարազատներին:
Հայաստանում մրցակցային դաշտի բարելավմանն ուղղված ԵՄ Թվինինգ ծրագիրը մոտենում է ավարտին, ինչի կապակցությամբ այսօր՝ մարտի 13-ին տեղի ունեցավ ծրագրի ամփոփիչ համաժողովը:
Ինչպես և սպասվում էր, դոլարի փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր շեշտակի բարձրացավ։ Ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 415 դրամ, որը երկուշաբթի օրվա ցուցանիշից բարձր է 0.93%-ով կամ 3.83 դրամով։