2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքի դրույթը, որով արգելվում է ապրանքի անվանման մեջ կիրառել «էկո», «օրգանական», «էկոլոգիապես մաքուր», «բիո» և համանման այլ որակումներ, եթե արտադրանքն իսկապես էկոլոգիապես մաքուր չէ և չունի համապատասխան սերտիֆիկատ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց, որ քաղաքացի Վահագն Գևորգյանը 2006 թ. Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Նռան շիշ» արդյունաբերական նմուշը: Նմանատիպ բողոք է ներկայացրել նաև «Պտղնի գոլդ» ընկերությունը:
Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հետ կապված էկոլոգիական վիճակը պայմանավորված է ոչ միայն ձկնաբուծական ապօրինի հորերի նույնքան ապօրինի ջրօգտագործման, այլև Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի խնդիրներով։
Հրապարակի» տեղեկություններով, օրեր առաջ Սերժ Սարգսյանը ճաշ-հանդիպման է հրավիրել հայաստանյան բանկիրներին՝ նրանց հետ քննարկելու երկրում առկա և սպասվելիք պատժամիջոցների արդյունքում ստեղծվելիք վիճակը, ուշադիր լսել է վերջիններիս, ներկայացրել իր մոտեցումները։
Մարտի 25-ին ժամը 18:30-ին «Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում» (Գյուլբենկյան 38) ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հրավիրել է մասնագիտական հանրային քննարկում «Նաիրիտում» ստեղծված իրավիճակի և գործարանի հետագա ճակատագրի շուրջ:
«Ես ուրախ եմ, որ «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը կայացավ, ես աջակիցներից մեկն եմ և, թող ավելորդ մեծամտություն չնկատվի, 2012 թ. սեպտեմբերից Ազգային ժողովում ես սկսեցի դրա դեմ պայքարել:
Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ:
Այսօր՝ մարտի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 415 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 414 դրամը։
Մարտի 25-26-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագիրը կրող միջազգային համաժողովը։
ՊԵԿ-ում շարունակվում են կադրային բարեփոխումները: Համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ են անցկացվում, որոնց արդյունքում ընտրվում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, համակարգչային հմտություններով և վերլուծական կարողություններով օժտված կադրեր:
Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը զգալիորեն էժանացել է՝ 0,27%-ով ։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն 300 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 413.5 դրամ, վաճառքինը՝ 416.5 դրամ։
Տարեսկզբի համեմատ ՀՀ տնտեսությունը որոշ չափով ակտիվացել է: Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.4%-ով (հունվարի աճը 1.8% էր):
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 17-18-ը Թբիլիսիում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանի երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպմանը:
«Եթե Իրանը մեզ էժան գազ կտա, մենք երկու ձեռքով կողմ ենք Իրանից գազ գնելուն»,- այսօր ասուլիսի ժամանակ իրար հաջորդելով հայտարարեցին ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու նույն հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ մեկնաբանելով օրերս Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանը բանակցություններ է վարելու Իրանի հետ սպառման համար գազ գնելու հարցի շուրջ:
Մեր պաշտոնյաների եկամտի աղբյուրը ոչ միայն աշխատավարձն ու իրենց բիզնեսներից ստացված շահաբաժիններն են։ Նրանք եկամուտ են վաստակում նաև արդեն վաստակած գումարներից։ Այսինքն՝ տոկոս են աշխատում։
Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը:
Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
Հայաստանի քիմիական հսկայի՝ «Նաիրիտ գործարանի» աշխատավարձերը վճարվում են վարկերի, տարբեր կազմակերպություններից ներգրավվող միջոցների հաշվին։ «ՍիվիլՆեթի» փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախարարը վստահեցրել է, որ վարկերը գործարանին տրվում են առանց բյուջետային երաշխիքների։
Հայաստանում գործող 1600 արտոնագրված շինարարական կազմակերպությունից միայն 778-ը կամ 50 տոկոսն է հաշվետվություն ներկայացնում ՀՀ վիճակագրական ծառայություն: Շինարարության ծավալի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու նպատակով ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հանդես է եկել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ:
«Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են, – հավելել է Տիգրան Սարգսյանը: – Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ:
Այս տարվա փետրվարին Ռուսաստանում կայացավ «Տարվա բանկ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից: Լավագույն բանկիր ճանաչվեց Յունիբանկի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը:
«Կառավարությունը հետքայլ չի անում, կառավարությունը առաջ քայլ է անում: Ես այս պահին որևէ լրացուցիչ առաջարկություններ կամ դիտարկումներ չեմ կարող ներկայացնել: Ընդհանրապես մենք միշտ պատրաստ ենք եղել և վարչապետի ասածը շատ հստակ էր այդ առումով…
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց ներկայացնել այս տարվա հունվարից կենսաթոշակների բաձրացմանն ու աղքատության մակարդակի նվազման ուղղված քայլերը:
Այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, Հայաստանում դոլարայնացման մակարդակը աճել է։
ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. հունվարի տեղեկագրի համաձայն՝ այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 2.8%։ Գնաճին առավելապես նպաստել է պարենային ապրանքների գների աճը։
Այսօր՝ մարտի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.5 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարը թանկացել է 0,08%-ով կամ 0.35 դրամով։
Հայաստանի Հանրապետության համախառն միջազգային պահուստները նվազել են 2014 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմում են 2 միլիարդ 253 միլիոն դոլար։ 2013 թվակականի դեկտեմբերի համեմատ պահուստների ծավալը նվազել է 139.2 միլիոն դոլարով։
Ֆինանսների նախարարությունը կարևորում է հասարակական կազմակերպությունների մասնակցությունը գնումների բողոքարկման խորհրդի աշխատանքներին և հրավիրում համագործակցության՝ համարելով ՀԿ-ների ներկայությունը բողոքարկման գործընթացի թափանցիկությունն ու անաչառությունը ապահովելու լրացուցիչ նախապայման:
Գնումների էլեկտրոնային համակարգի (armeps.am) միջոցով տարեսկզբից արդեն անցկացվել է 529 մրցույթ: Ինչպես գրում է Banks.am-ը, ֆինանսների նախարարության Գնումների աջակցման կենտրոնի տնօրեն Հարություն Թունյանի գնահատմամբ՝ այս ցուցանիշը վկայում է գնումների էլեկտրոնային համակարգի արդիականացման եւ լիարժեք գործարկման մասին:
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՀ պետական պարտատոմսերում կատարված ներդրումների ծավալը 2014թ. հունվարի վերջի դրությամբ կազմում է 275 միլիարդ 84 միլիոն դրամ։