ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է «Արմավիա» Ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը` ընկերության նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 31-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406.53 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ աճել է 0.4%-ով։
Մինչ Հայաստանի պաշտոնյաները շարունակում են խոսել Doing Business զեկույցում արձանագրված առաջընթացից և մասնակցել տարբեր համաժողովների, ներդրումների վիճակը գնալով վատանում է։ Այդ մասին վկայում է Ազգային վիճակագրության ծառայության վերջին զեկույցը։
Հայաստանի կառավարությունը խիզախ քայլ կատարեց` ներդնելով կուտակային կենսաթոշակային համակարգ: Այդ մասին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն` տիկին Քերեն Հիլլիարդը:
Սպառողական գների ինդեքսն այս տարվա նոյեմբերին՝ նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, 103.6 է։ Այս մասին նշված է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2012թ. հունվար-նոյեմբերին» զեկույցում։
Անցած շաբաթ մեր տնտեսական կյանքում «գազավատ» էր: Ոչ այն է` արաբաիսլամական իմաստով, ոչ այն է` ժարգոնային արտահայտության: Կամ էլ` երկուսը միասին վերցրած:
«Կենսաթոշակային բարեփոխումները չեն կատարվում միայն մեկ կամ երկու տարվա համար, ապագա սերունդների համար են կատարվում»:
Մինչ աշխարհի գիտնականները գլուխ են կոտրում` ինչպես երկարացնել մարդու կյանքի միջին տևողությունը, Հայաստանի իշխանություններն արդեն ոչ միայն գտել են այդ լուծումը, այլև` առաջարկում են այն կիրառելու կոնկրետ եղանակներ։ Այդ կարևոր գործի նրբությունները երեկ հասարակությանը ներկայացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով «Կենսաթոշակային բարեփոխումներ. հեռանկարներ և իրականություն» թեմայով երկօրյա միջազգային երկրորդ գիտաժողովում։
Բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 406 առաջարկություն, որից 67-ն ընդունվել է, 207-ը կարող է օգտագործվել առաջիկա տարիների ընթացքում, իսկ 137-ն ընդունելի չի համարվել։
Հայկական բեռնատարները կրկին կանգնած են Վրաստանի սահմանին: Այս մասին, news.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի բեռնափոխադրումների ասոցիացիայի նախագահ Մակար Առաքելյանը:
Վրաստանի նոր իշխանություննները հայտարարել են, թե փոխել են իրենց որոշումը Ռուսաստանի հետ երկաթուղային կապը վերականգնելու առումով: Այս մասին, «newsgeorgia.ru» կայքի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի վերամիավորման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է նոյեմբերի 27-29-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի դաշնային գործակալության («Ռոսգրանիցա») ղեկավար Դմիտրի Բեզդելովի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տեղակայված Microsoft տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիա և ինովացիոն կենտրոն:
2011թ. տվյալներով, Հայաստանի բնակչության սպառման մեջ 52.7%-ը բաժին է ընկնում սննդին։ Եթե սրան էլ ավելացնենք ծխախոտն ու ալկոհոլը, ապա տեսակարար կշիռը կկազմի 56.9%։
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 28-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 405.18 դրամ։ Ամերիկյան արժույթի գինը երեկվա համեմատ նվազել է 0.14%-ով կամ 0.54 դրամով։
«Շարունակել այս նույն կուրսը և ամեն տարի 100 մլրդ դրամով ավելացնել բյուջեի ծախսային մասը՝ ակնկալելով, որ դա մեզ բարեկեցություն կբերի, ստիպված կլինենք սպասել շատ երկար տարիներ»,- ասել է Վազգեն Սաֆարյանը։
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել «Մեդիքալ Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված` «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման պայմանագիր կնքելու և ընկերությունում ներդրումներ կատարելու առաջարկին:
ԳԱԼԱ-ի թղթակիցն այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանից փորձել է ճշտել վերջինիս դիրքորոշումը «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցների կարգավիճակի, աշխատավարձերը չվճարելու և գործարանի հետագա վերագործարկման խնդիրների վերաբերյալ: Նախ վարչապետը նշել է, թե շտապում է, և վերջինիս անվտանգության աշխատակիցները, ԳԱԼԱ-ի թղթակցին մի կողմ հրելով, ճանապարհ է բացել «Կենսաթոշակային բարեփոխումներ. Հեռանկարներ և իրականություն» թեմայով համաժողովից հեռացող վարչապետի համար: Այնուհետ, մի […]
2009-2011թթ. ընթացքում մոտ 70 հազար հայաստանցիներ դարձել են ծայրահեղ աղքատ, որոնց թվաքանակը 2011թ.-ին կազմել է մոտ 120 հազար։ Այս մասին նշված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցում։
Պետական եկամուտների կոմիտեն համակարգը բանիմաց և բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ է հայտարարում Երևանի և տարածքային հարկային տեսչություններում:
168.am-ի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը մոտ ապագայում կարող է հեռանալ պաշտոնից։ Ընդ որում, նրան ոչ թե գործից ազատում են, այլ, ըստ մեր աղբյուրների, ինքն է ցանկանում թողնել Ֆինանսների նախարարությունը։ Չի բացառվում, որ նա կրկին վերադառնա իրեն հարազատ Կենտրոնական բանկ (հիշեցնենք, որ մինչև ֆինանսների նախարար նշանակվելը Վ. Գաբրիելյանը զբաղեցնում էր ԿԲ նախագահի տեղակալի պաշտոնը)։
Մեր նման հասարակություններում տեղեկատվությունը հանրությանը հասցնելու հիմնակա միջոցը քննադատությունն է: Այսօր նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ռուսական «Գազպրոմը» գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի մասնավոր ընկերությունների հետ։ Այս մասին տեղեկացնում է Ռոյթերզը։
Ռուսաստանի տնտեսությունը 2012թ. կաճի 3.4%-ով, իսկ 2013թ.՝ 3.8%-ով։ Նման տվյալներ է հրապարակել Տնտեսական համագործակցության և զարգացման գործակալությունը (ՏՀԶԳ), որն անվանում են նաև «հարուստ երկրների ակումբ»։
Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 27-ի նիստում հաստատել է «Ներդրումային ընկերություններին լրացուցիչ գործունեության տեսակներ թույլատրելու և դրանց իրականացման համար պահանջները»:
Նոյեմբերի 15-ին ԱԺ-ում ավարտվեցին 2013թ. բյուջեի նախագծի քննարկումները և հայտարարվեց չորսօրյա ընդմիջում, որից հետո այն կարող էր դրվել քվեարկության:
Տնտեսագիտական խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն հասկանալու համար, որ եթե արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվող գումարը չավելանար շուրջ 173 միլիոն դոլարով, ապա միջոցներ կգտնվեին մարդկանց չնչին եկամուտները մի փոքր բարձրացնելու համար։
Նոյեմբերի 21-ից 23-ը Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեից ստացված հրավերի հիման վրա ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ՀՄԿ կողմից առաջադրվել էր Աստանայում անցկացնելու «ՀՄԿ տվյալների մոդել» խորագրով միջազգային աշխատաժողով։
Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ելույթը բյուջետային քննարկումների ընթացքում իրականում գրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այսօր նման կարծիք է հայտնել ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: