Բաժիններ՝

«Թույլ տանք և պահանջենք». ազդակիր համայնքի բնակիչները հանքի շահագործման մասին. ԳԱԼԱ

Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում տեղի ունեցան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հանրային լսումները, որի ընթացքում համապատասխան մասնագետները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարվելիք աշխատանքները, ապա պատասխանեցին ներկա բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հարցերին:

Ինչպես գրում է ԳԱԼԱ-ն, բնակիչներին հետաքրքրում էր, թե փոշին հանքերից կհասնի՞ համայնք, թե՞ ոչ, ո՞ւր են լցվելու դատարկ ապարները, պայթեցումների աղմուկը լսվելո՞ւ է, թե ոչ, կամ թե ի՞նչ է իրենից ներկայացնում ցիանիդը:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին, որ աշխարհում կույտային տարալվացում կիրառող մի քանի հարյուր հանքավայր կա, այդ թվում այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆը, Կանադան, Ավստրալիան, Շվեդիան: Քննարկմանը մասնակցող հարակից համայնքների գյուղապետերը պատմեցին, որ ընկերությունն իրենց հրավիրել էր ԱՄՆ, որտեղ նրանք այդպիսի հանքեր են տեսել:

Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում տեղի ունեցան Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հանրային լսումները, որի ընթացքում համապատասխան մասնագետները ներկայացրեցին իրենց ոլորտներում կատարվելիք աշխատանքները, ապա պատասխանեցին ներկա բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հարցերին:

«Թույլ տանք և պահանջենք»… քննարկումների ընթացքում նման միտք հնչեցրեց գյուղի բնակիչներից մեկը, հավելելով, որ հանքի գործունեությունը պետք է թույլատրել, բայց նաեւ հետևել բնապահպանական չափանիշների պահպանմանը: Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության դուստր Գեոթիմ ընկերության ներկայացրած ծրագրով համայնքի շինարարության և շահագործման ընթացքում նախատեսվում է իրականացնել մոտ 380 միլիոն դոլարի ներդրում, 2 տարվա շինարարության ընթացքում 1500 և շահագործման 10 տարիների ընթացքում 780 մշտական աշխատատեղերին զուգահեռ բիզնեսի զարգացման բազմաթիվ հնարավորություններ կստեղծվի տարածաշրջանում: Համայնքերում արդեն իսկ իրականացվել են բազմաթիվ սոցիալական ծրագրեր, որոնցից վերջինը Գնդեվազում մրգերի համար չորանոցի ստեղծումն է եղել: Ինչ վերաբերում է բնապահպանական խնդիրներին, Գնդեվազի բնակիչները ասացին, որ այդ թեմայով բազմաթիվ քննարկումններ են եղել ընկերության հետ:

Հանրային քննարկմանը ներկա հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, բնապահպաններն ու լրագրողները ևս հարցեր հնչեցնելու և ելույթներ ունենալու հնարավորություն ունեցան: Բնապահպաններից մեկին հետաքրքրում էր, թե իրականությանը համապատասխանու՞մ են հողատերերին տրվող փոխհատուցման թվերը, քանի որ դրանք նրան շատ բարձր էին թվացել: Գեոթիմի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը փաստեց` թվերը համապատասխանում են իրականությանը և բացատրեց` գնահատվել են միջազգային չափանիշներին համապատասխան:

Հաջորդ օրը՝ օգոստոսի 26 –ին ներկայացված ծրագիրն ամփոփելու համար ասուլիս էին հրավիրել նաև հանրային քննարկմանը ներկա բնապահպան-ակտիվիստները: Ասուլիսի ժամանակ բարձրաձայնվեց նաև Գնդեվազի մոտ 200 բնակիչների անունից ներկայացված բողոք դիմումի հարցը:

Ասուլիսի ավարտին նրանց միացան նաև Գնդեվազ համայնքի բնակիչները և համայնքապետը, վերջիններս ևս մեկ անգամ ծանոթացան հանքի շահագործման հնարավոր ռիսկերին, որից հետո հայտարարեցին, որ իրենք, այնուամենայնիվ, կողմ են հանքի շահագործմանը, քանի որ վստահ են, եթե շահագործվում է թափանցիկ, պատասխանատու և միջազգային չափանիշներին համապատասխան հանք, այն կարող է դրական արդյունք բերել: Ինչ վերաբերում է գնդեվազցիների բողոքին, ապա տեղաբնակ Վահան Մկրտչյանը պնդեց, որ ստորագրությունները ոչ թե 210, այլ 148 –ն են, իսկ ստորագրության հեղինակնների մի մասը Գնդեվազում չի ապրում:

Գեոթիմ ընկերության բնապահպանական հարցերով մենեջեր Արմեն Ստեփանյանը ընդհանուր առմամբ դրական գնահատեց լսումները, թեև սկիզբը էմոցիոնալ էր, այդուհանդերձ, նրա գնահատմամբ, հետագա մոտ երկուսուկես ժամ տևած քննարկումները կառուցողական էին: Արմեն Ստեփանյանի փոխանցմամբ, բնապահպաններից ոմանք պատրաստակամություն են հայտնել հանդիպելու, և ընկերության մասնագետները կարծում են, որ կարող են պատշաճ ներկայացնել պատասխանատու հանքարդյունաբերության և մասնավորապես Ամուլսարի ծրագրի օգուտները երկրի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս